Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ $83,9 մլն. են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 83,9 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 391,84 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել 8,1 մլն եվրո և շուրջ 615,2 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 515,97 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,23 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 101,1 մլն դոլար, մոտ 8,5 մլն եվրո և 73,1 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 398,84 դրամ, 1 եվրոյի դիմաց 519,36 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,42 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 1,7 մլն. դոլարի առքուվաճառքի գործարք է իրականացվել՝ 1 դոլարի դիմաց 392,65 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ընդ որում ռուբլով և եվրոյով գործարքներ միջբանկային շուկայում չեն իրականացվել:
Բացի այդ, ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43 մլն դոլար ($1 – 392,56 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img