Հայաստանի ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը  մայիսի 8-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ լրատվական ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլին արձանագրվել է 0.6% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 1.9%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:
Խորհուրդը գնահատեց, որ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում. չնայած այդ ապրանքների (հիմնականում՝ նավթ, ցորեն) հարաբերական գների տատանումներին, ընդհանուր առմամբ, դրանց ազդեցությունը գնահատվում է չեզոք:
Խորհուրդն արձանագրեց, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են:
Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության բազային սցենարի:
Ներկայումս իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Այդ կապակցությամբ ԿԲ-ն նպատակահարմար է համարել պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
Խորհուրդը միաժամանակ նշեց, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img