Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2012թ.-ի I եռամսյակում նվազել են 1,4%-ով և 2037,1 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները նվազել են 1,4%-ով և 2037,1 մլրդ դրամ կազմել:

Ինչպես տեղեկացվում է 2012 թվականի առաջին եռամսյակում հայկական բանկերի գործունեության ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրում, բանկերում կանխիկի ծավալը հաշվետու եռամսյակի սկզբից նվազել է 13,3 տոկոսով՝ կազմելով շուրջ 77,3 մլրդ դրամ: Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների նկատմամբ պահանջների փոփոխություն չի նկատվում ր մարտի 31-ի դրությամբ այն կազմում է 118,8 մլրդ դրամ:

Միաժամանակ, ԿԲ-ի նկատմամբ բանկերի պահանջները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 29,8 տոկոսով և կազմել 191,7 մլրդ դրամ: Միաժամանակ առաջին եռամսյակում բանկերի թղթակցային հաշիվները նույնպես նվազել են 11,9 տոկոսով և կազմել 51,5 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ակտիվների մասով հնարավոր կորուստների ծածկման պահուստը կազմել է մինուս 30,1 մլրդ դրամ՝ 2011թ.-ի չորրորդ եռամսյակի մինուս 26,1 մլրդ դրամի դիմաց:

Չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացում: Մասնավորապես, 7 մլրդ դրամով աճել են իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալները, որոնց մեծությունը հասել է 777,6 մլրդ դրամի, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումն աճել է շուրջ 12 տոկոսով՝ կազմելով ավելի քան 476 միլիարդ դրամը:
Միաժամանակ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերի ծավալը նվազել է 19 տոկոսով և մարտի 31-ի դրությամբ 47,9 մլրդ դրամ կազմել:

Կենտրոնական բանկի տեսության համաձայն, առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր ակտիվներում 11,4 տոկոսով նվազել են ներդրումների ծավալները պետական արժեթղթերում, որոնց մեծությունը 2012թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 148,5 մլրդ դրամ: Միաժամանակ այլ արժեթղթերում իրականացրած ավանդները կրճատվել են 8,4 տոկոսով՝ հասնելով 4,5 մլրդ դրամից:

2012թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ և 442 մասնաճյուղ ($1 – 392,47 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img