Հայկական դրամի արժեզրկումը կազդի գնաճի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը 2-3% -ով կազդի գնաճի վրա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Այս տարին «բարենպաստ» է գնաճայի ճնշումների տեսանկյունից: Դրամի արժեզրկումը չի նշանակում գների համամասնական աճ: Կարծում եմ՝ արժեզրկումը կազդի գնաճի վրա 2-3 տոկոսի չափով, ինչը վտանգ չի սպառնում տնտեսությանը, քանի որ, ընդհանուր առմամբ, գնաճային ճնշումները մեծ չեն»,- չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը էական վտանգ չի սպառնում երկրի տնտեսությանը:
«Գնաճային ճնշումները, բնականաբար կավելանան, բայց տարին բարենպաստ է, և տնտեսությունն այս երևույթը ցավոտ չի տանի»,- ավելացրեց Ասատրյանը:
ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում գնաճն այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատելու դեպքում, գրանցվել է 0,5%-ի չափով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 4% և ծառայությունների ոլորտի սակագների 1,7% աճով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img