ԱՀԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիայի տեղաբաշխման հարթակում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում՝ 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԱՀԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է մոտ 957 մլն. ՀՀ դրամ, պահանաջարկը` մոտ 1,4 մլրդ. ՀՀ դրամ:
Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.8408%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.3%:
ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) Բորսայում իրականացված առաջին տեղաբաշխումն էր: 2011թ. դեկտեմբերի 2-ին թույլատրվեց առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ մայիսի 24-ին մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ :
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img