Անելիք բանկը գարնանային ամիսներին 3,2 մլրդ-ի նոր ավանդներ է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ – ն 2012 թվականի մարտ – մայիս ամիսներին ներգրավել է մոտ 3,2 մլրդ դրամի նոր ավանդ գրեթե 1000 ավանդատուներից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Մամուլի հաղորդագրության համաձայն` ընթացիկ տարվա 3 ամիսների ընթացքում ֆիզ իկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 2,5 մլրդ ՀՀ դրամով `շուրջ 13% – ով:
««Փոխարկային» ավանդատեսակի առաջխաղացման գովազդային արշավի շնորհիվ կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավականին մեծ աճ, և դա այն դեպքում, երբ սույն թվականի մարտ ամսին Բանկն իջեցրեց ավանդների տոկոսադրույքները` ԱՄՆ դոլարով ավանդատեսակների համար»,- ասաց Անելիք Բանկի ռիսկերի վերլուծության և գնահատման բաժնի պետ Ստեփան Արզումանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ նման աճը պայմանավորված է ոչ միայն նոր «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով, այլ նաև Բանկի մնացած բոլոր ավանդատեսակներով:
«Վերջին 1 տարվա ընթացում ֆիզ անձանցից ներգրավված Բանկի ավանդային պորտֆելն աճել է 6,4 մլրդ ՀՀ դրամով `42,5% – ով», – ավելացրեց նա:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-413.26) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img