Հայկական դրամի արժեզրկումը կշարունակվի, և դոլարի փոխարժեքը 2013թ.-ին կարող է հասնել 460 դրամի. ԳՀՄ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը կշարունակվի, իսկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է երկու տարվա ընթացքում տատանվել 460-520 դրամի սահմաններում, հինգշաբթի լրագրողներին ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ դրամի բարձր արժեզրկումը պայմանավորված կլինի երկրում դոլարի դեֆիցիտով: Մակարյանը հիշեցրեց, որ արժույթը Հայաստան է գալիս վեց աղբյուրից՝ արտահանում, որը նախորդ տարի կազմել է 1,3 մլրդ դոլար, տրանսֆերտներ, որոնց ծավալը հասնում է 2 միլիարդի, դոնոր-կազմակերպությունների վարկերը, ներառյալ ՀԲ-ն և ԱՄՀ-ն, իրական զբոսաշրջությունը, երկիր մտնող դրամաշնորհները, պահուստային ֆոնդերը:

«Այդ միջոցները հիմնականում օգտագործում են ներկրողները, ում դոլար է պետք առևտուր իրականացնելու համար: Նախորդ տարի ներկրումը կազմել է 4,1 մլրդ, և այդ միջոցները պետք է ներգրավվեն բանկերից: Դրան ավելանում է 1 մլրդ դոլար պետական պարտքի մարման անհրաժեշտությունը երկու տարվա ընթացքում: Այսինքն, տարեկան կտրվածքով պետք է 500 մլն դոլար, և դա հնարավոր չէ լրացնել տրանսֆերտների կամ արտահանման հաշվին: Համապատասխանաբար, դոլարի պահանջարկը կաճի 10-11 տոկոսով»,- ասաց Մակարյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ դոլարի պահանջարկի բարձրացման և փողի զանգվածի բացակայության ֆոնին դոլարի փոխարժեքը կաճի 10 տոկոսով, բայց կարող է անկման հանգեցնել արդյունաբերական ոլորտում` արտերկրից գնվող հումքի հետ կապված:

ՀԳՀՄ ղեկավարը նշեց նաև, որ հայկական տնտեսության համար կարևոր են ամսվա և տարվա կտրվածքով կատարվող կանխատեսումները:

«Օրինակ` գործարարը պետք է իմանա իր ռիսկերը վարկ վերցնելիս, որ կարողանա ծրագրել բիզնեսի զարգացումը»,- ասաց նա:
Հայկական արժույթը մայիսի առաջին տասնօրյակից մինչև հունիսի 14-ն արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինը 5.4 տոկոսով` 393.7 դրամից մինչև 414.6 դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img