Հայկական դրամը 2012թ.-ին ամենավատ սցենարի դեպքում կարող է արժեզրկվել ընդհուպ մինչև 470 դրամի՝ $1 դիմաց. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկման միտումը 2012թ.-ին կշարունակվի, և բազային սցենարի դեպքում դոլարի փոխարժեքը կարող է հասնել 425 դրամի, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ 460-470 դրամի  $1 դիմաց, ասաց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:
Նրա խոսքերով՝ հուլիսին դրամը կկայունանա, սակայն չի ամրապնդվի, հայկական արժույթի արժեզրկման միտումը կարող է պահպանվել 2013թ.-ին:
«Եթե միջազգային ներդրողները տեսնեն, որ միջազգային արժութային շուկաներում անհանգստությունը հանդարտվել է, ապա, կարծում եմ, որ հուլիսին դրամը կկայունանա, սակայն խոսքը նրա ամրապնդման մասին չի»,- ասաց Վերդյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
FOREX CLUB-ի վերլուծաբանը նշեց, որ Հայաստանում դոլարի պահանջարկը կաճի արտաքին հանգամանքների ֆոնի ներքո՝ կապված լարված իրավիճակի հետ, սակայն միաժամանակ նա դոլարի կայունացումը չկապեց երկրի քաղաքական իրադարձությունների հետ և առաջիկա 2013թ. նախագահական ընտրությունների հետ:
Նրա խոսքերով՝ վատագույն սցենարի դեպքում արտաքին շուկաներում պետք է արժեզրկումը զսպելու նորարարական գործիքներ կիրառել:
Այդ կապակցությամբ վերլուծաբանը հստակեցրեց, որ արժեզրկումը զսպելու համար անհրաժեշտ կլինի կայունացնել արժույթը, ինչի համար պետք է ուժեղացնել տնտեսության դիվերսիֆիկացիան և օգտագործել ֆինանսական նորարարական գործիքներ, այդ թվում՝ բորսային գործիքներ, որոնք թույլ են տալիս կառավարել գնային տատանումները:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img