ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակն այսուհետ հաճախորդներին նոր՝ բարեկարգ սրահում կսպասարկի

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակի նորոգված, ժամանակակից սպասարկման սրահի պաշտոնական բացումը  տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում:
«Մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակներում բանկը որոշեց իր մասնաճյուղային ցանցն ավելի ժամանակակից դարձնել՝ հաճախորդների սպասարկման բարելավման և ծառայությունների տրամադրման ընդհանուր մակարդակի բարձրացման նպատակով»,- սրահի բացման արարողության ժամանակ ասաց բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ նորացված գրասենյակում հերթերի կառավարման համակարգ է տեղադրվել: Ընդլայնվել է սպասարկման սրահի տարածքը, ստեղծվել է բանակցությունների առանձին սենյակ:
«Մենք ծրագրում ենք նման կերպ բարեկարգել բանկի բոլոր մասնաճյուղերը, դրանցից 10-ը՝ միայն այս տար»,- նշեց Խաչատրյանը:
ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի ժ.պ. Յուրի Գուսևի խոսքերով՝ միջոցների հիմնական ներդրումը բանկի մասնաճյուղերի և սպասարկման կետերի բարեկարգման և վերանորոգման ծրագրում առաջին հերթին ձգտումն է՝ ստեղծել քաղաքացիների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմաններ: Ամենակարևորը, ըստ Գուսևի, որպեսզի հաճախորդը բանկ այցելելուց և նրա անձնակազմի հետ շփվելուց հաճույք ստանա, խնայի ժամանակը և բավարարված լինի կատարված գործարքից:
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Եսայանն իր հերթին նշեց, որ ՎՏԲ Հայաստան Բանկը միշտ եղել է հանրապետության խոշոր բանկերի թվում ինչպես հիմնական ցուցանիշներով, այնպես էլ մասնաճյուղային ցանցի տարածվածությամբ:
«Վերջին 5 տարում բանկի ակտիվների աճը միջին տարեկան կտրվածքով մեծացել է 30 տոկոսով, իսկ վարկային պորտֆելը՝ 40 տոկոսով: Այսօր վարկային պորտֆելի մասնաբաժինը ակտիվների ընդհանուր ծավալում կազմում է 75 տոկոս»,- ավելացրեց նա:
Վերանորոգման աշխատանքները սկսվել էին ապրիլի 6-ին և ավարտվել են նախատեսված ժամկետին: Բացի վերանորոգման աշխատանքներից, բանկի գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը և դեմոկրատացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ինտերիերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և բրենդին:
Սպասարկման սրահում հաճախորդները կարող են օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում՝ հաշիվների/ավանդների բացում և սպասարկում, պլաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հաճախորդներին վար,կի ձևակերպում, հաշվադրամարկղային սպասարկում: Ցանկացողները կարող են նաև վարձակալել անհատական պահատուփեր, օգտվել շուրջօրյա աշխատող բանկոմատներից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img