ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու ներկայիս տնտեսական խնդիրները հղի են գլոբալ անկումով։ Դա այսօր հաստատել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յեն Կիմը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Բրուքինգսի ինստիտուտում։

Ըստ նրա, Եվրոպայի «խոշոր ճգնաժամը» կարող է հանգեցնել զարգացող երկրների ՀՆԱ-ի՝ 4-տոկոսանոց կամ ավելի կրճատման։ Եվ նույնիսկ եթե հաջողվի խուսափել վատթարագույնից, ապա եվրաճգնաժամը կարող է մի շարք տարածաշրջաններից խլել մինչև 1,5 տոկոս տնտեսական աճ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Համաշխարհային բանկն առանցքային միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է սոցիալ տնտեսական զարգացման խնդիրներով։
Այդ պատճառով Յեն Կիմը շեշտադրել է զարգացող երկրների խնդիրները։ Ընդգծելով, որ եվրագոտու իրադարձություններն ազդում են «Սենեգալի ձկնորսների և Հնդկաստանի ծրագրավորողների» վրա՝ նա կոչ է արել եվրոպացիներին անհապաղ «բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել կայունության վերականգնման համար»։

Համաշխարհային բանկի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ «վտանգի առջև են հայտնվել վերջին ժամանակների բազմաթիվ ձեռքբերումներն աղքատության դեմ պայքարում», քանի որ «միջին խավի առանձին հատվածներ» ենթարկվում են «աղքատության հորձանուտում կրկին հայտնվելու» վտանգին։ –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img