Ամերիաբանկի ակտիվների ծավալն առաջին կիսամյակում շուրջ 222 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ակտիվների ծավալը 2012թ.-ի առաջին կիսամյակի վերջին կազմել է շուրջ 221,9 մլրդ դրամ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 200,9 մլրդ դրամի դիմաց, հայտնեց բանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Ըստ այդ ցուցանիշի, Ամերիաբանկը երկրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա։
Բանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն իր հերթին նշեց, որ Ամերիաբանկի շահույթի աճը տարեկան կտրվածքով կազմել է 58 տոկոս։ Մասնավորապես բանկի շահույթը 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին հասել է շուրջ 2,5 մլրդ դրամի՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի մոտ 1,6 մլրդ դրամի դիմաց։

Թառումյանն ասաց, որ Ամերիաբանկն իր բոլոր ցուցանիշների մեծությամբ ընդգրկվում է Հայաստանի բանկային համակարգի առաջին եռյակում։
«2012թ.-ի առաջին կիսամյակում վարկային ներդրումներն աճել են 13 տոկոսով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 32 տոկոս»,- ասաց Թառումյանը։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հաճախորդներին տրամադրած բանկի վարկերի և այլ փոխառությունների  համախառն ծավալը կազմել է շուրջ 152 մլրդ դրամ՝ անցյալ տարվա առաջին կիսամյակում հատկացված մոտ 134 մլրդ դրամի փոխարեն։

Ըստ ֆինանսական տնօրենի, տարեկան կտրվածքով հաճախորդների ներգրավված միջոցներն աճել են 27 տոկոսով, իսկ 2012թ.-ի վեց ամիսների ընթացքում՝ 15 տոկոսով։  2012թ.-ի առաջին կիսամյակում բանկի հաճախորդների ընթացիկ հաշիվների և դեպոզիտների գումարը կազմել է շուրջ 105 մլրդ դրամ՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի 91,3 միլիարդի փոխարեն։
Թառումյանը նշեց նաև ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից ներգրավված ժամկետային ավանդների էական աճը, որոնք համապատասխանաբար կազմել են 42 և 27 տոկոս։ Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդներն աճել են 21 տոկոսով, իրավաբանական անձանցը՝ 18 տոկոսով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը ($1 – 411,89 դրամ)։- 0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img