Իսպանիայի բանկերը Եվրահանձնաժողովին կներկայացնեն վերակապիտալիզացիայի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի՝ կապիտալի պակաս ունեցող բանկերը հոկտեմբերի սկզբին պետք է իրենց վիճակի բարելավման ծրագրերը ներկայացնեն Եվրահանձնաժողովին և Իսպանիայի իշխանություններին, ասվում է փոխըմբռնման հուշագրում, որը եվրագոտու կողմից Իսպանիայի բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու պայման է պարունակում, հաղորդում է ՓՐԱՅՄ-ը։

Հուլիսի 23-ին ստորագրված այդ փաստաթուղթը պարունակում է եվրագոտուց երկրների ճգնաժամային բանկերին ֆինանսական օգնություն հատկացնելու հիմնական պայմանները։ Նախատեսվում է, որ դրա ընդհանուր չափը չի գերազանցի 100 մլրդ եվրոն։
Վերակազմավորման ծրագրերում պետք է տեղեկություն լինի նաև միջոցներ ստանալու աղբյուրների մասին, ինչպես նաև՝ կապիտալի թերությունները շուկայական, ոչ թե պետական ներդրումներով ծածկելու հնարավորությունների մասին։ Այժմ երկրում անկախ սթրես-թեստեր են անցկացվում, որոնք պետք է որոշեն առանձին բանկերի կապիտալի պակասը։ Այդ աուդիտը, ամենայն հավանականությամբ, կավարտվի սեպտեմբերի երկրորդ կեսին, ասվում է հուշագրում։

«Իսպանիայի իշխանությունները և Եվրահանձնաժողովը կգնահատեն բանկերի կենսունակությունը՝ սթրես-թեստերի և վերակազմավորման ծրագրերի արդյունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։

Վերակազմավորման ծրագրերը, առանց որի չի կարող եվրագոտուց արտաքին օգնության տրանշերի կանոնավոր հատկացում սկսվել, առավել խնդիր ունեցող բանկերի համար պետք է հաստատվեն ԵՀ-ի կողմից՝ ընթացիկ տարվա նոյեմբերից ոչ ուշ։ Այդ խմբում ընդգրկված են Bankia-ն, Catalunya Caixa-ն, NCG Banco-ն և Banco de Valencia-ն, որոնք արդեն ձեռք է բերել Իսպանիայի բանկերի վերակազմավորման հիմնադրամը (FROB)։
Այսպես կոչված երկրորդ խմբի բանկերի համար (որոնք չեն գտնվում FROB-ի հաշվեկշռում, սակայն առանց պետական օգնության կապիտալի պակասը ծածկելու առումով դժվարություններ ունեն), նման ծրագրերը պետք է հաստատվեն ԵՀ-ի կողմից՝ ընթացիկ տարեվերջից ոչ ուշ։ Թե հատկապես որ բանկերը կներգրավվեն այդ խմբում, կորոշեն սթրես-թեստերը։

Եվրագոտուց ստացված վարկերը կհատկացվեն FROB-ից, ՖԿԵՀ-ից, այնուհետև՝ ԱՄՀ-ից։ ՖԿԵՀ-ն առաջիկայում 30 մլրդ եվրո կպահեստավորի, որը կարող է օգտագործվել, քանի դեռ այն առանձին բանկերի վերակազմավորման ծրագրերը, որոնց արտաքին օգնություն է ուղղվելու, չհաստատվեն Եվրահանձնաժողովի կողմից։ Այդ միջոցները կփոխանցվեն միայն ԵՀ-ի, Եվրախմբի աշխատանքային խմբի և Իսպանիայի Բանկի հատուկ հարցման ԵԿԲ-ի հաստատումից հետո։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img