Հունաստանին պարտքի կրկնակի ռեստրուկոտւրիզացիա կպահանջվի. ԶԼՄ

ԵՐԵՎՍՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանը, հավանաբար, պարտքի ռեստրուկտուրիզացիայի կարիք կունենա երկրորդ անգամ, քանի որ երկիրն ի վիճակի չէ մարել առկա պարտքերը, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով ԵՄ-ում ունեցած աղբյուրներին:

Գործակալության զրուցակցի խոսքով, հունական պարտքի (որը գնահատվում է 200 միլիարդ եվրո) ռեստրուկտուրիզացիայի հետ կապված ծախսերը կարող են ընկնել ԵԿԲ-ի և եվրագոտու երկրների ուսերին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հունաստանում ոչինչ չի արվել վերջին երեք-չորս ամիսների ընթացքում: Իրավիճակը մշտապես վատանում է»,- ասել է ԵՄ-ի աղբյուրը:
Մակրատնտեսական տվյալները նույնպես խոսում են երկրի տնտեսական իրավաիճակի վատացման մասին: Այսպես, երեքշաբթի երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է այն մասին, որ Հունաստանի ՀՆԱ-ն կարող է ընթացիկ տարում կրճատվել ավելի քան 7 տոկոսով` ապրիլին կանխատեսվող 5 տոկոսի փոխարեն:

Հունաստանը ստանում է ԵՄ-ի և ԱՄՀ-ի վարկային բազմամիլիարդ աջակցությունը բյուջետային տնտեսման ծրագրի դիմաց: Ծրագրի կատարումը փաստացի դադարեցվել է ապրիլի վերջին: Մայիսին և հունիսին երկրում անցկացվել են վաղաժամ ընտրությունների երկու ռաունդներ, երկրորդ քվեարկության արդյունքներով ձևավորվել է կոալիցիոն եռակուսակցական կառավարություն:

Հունաստանն ավելի վաղ պարտավորվել է մինչև 2015 թվականը 11,5 միլիարդ եվրո տնտեսելու հնարավորություններ, որպեսզի կարողանա տեղավորվել պակասուրդի նվազման ծրագրում: Առայժմ էկոնոմիկայի նախարար Յանիս Ստուրնարասին հաջողվել է գտնել 8 միլիարդ եվրոյով ծախսերի կրճատման հնարավորություններ, և վերջին օրերին Աթենքում շարունակվել են լարված խորհրդատվություններ մնացած գումարի վերաբերյալ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img