ԵԿԲ ղեկավարը նոր ու ոչ ստանդարտ միջոցներ է խոստացել

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին չի բացառել ԵԿԲ-ի կողմից բաց շուկայում ուղիղ գործառնությունների անցկացման հնարավորությունները` համապատասխան ծավալ, ինչպես նաև նոր ոչ ստանդարտ միջոցներ խոստանալով, սակայն բանկային լիցենզիայի հարցում մերժել է Կայունության եվրոպական մեխանիզմին (ESM), հաղորդում է banki.ru-ն` հղում անելով Reuters-ին:

«Միջնաժամկետ հեռանկարում գնային կայունություն ապահովելու և դրամական վարկային քաղաքականության անցկացման անկախության սկզբունքը պահելու համար կառավարող խորհուրդը կարող է ուղիղ գործառնություններ ձեռնարկել բաց շուկայում, որի ծավալը համարժեք է իր նպատակներին հասնելու համար: Ավելին՝ կառավարող խորհուրդը կվերանայի քաղաքականության նոր ոչ ստանդարտ միջոցները, այն ինչ անհրաժեշտ է մոնետար քաղաքականության գործողության փոխանցման շղթան վերականգնելու համար>,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դրագին:

Նա մատնանշել է, որ ԵԿԲ-ի ինտերվենցիաները կմեկնարկեն սեպտեմբերից ոչ շուտ և կախված կլինեն խնդրահարույց երկրների պահանջարկներից և այն հանգամանքից, թե ինչպես նրանք կընդունեն խիստ պայմաններն ու հսկողությունը:
Նա տեղեկացրել է նաև, որ գերմանական Կենտրոնական բանկի ղեկավար Իենս Վայդմանը տատանվում է պարտատոմսերի հետգնման անհրաժեշտության հարցում, և այդ պատճառով լրացուցիչ ջանքեր կպահանջվեն, որպեսզի Բունդեսբանկի հետ համաձայնությունը ստանան:

Դրագին նշել է, որ ԵԿԲ նոր ծրագիրը կտարբերվի նախորդներից, և դրա համար պետք է մի շարք պայմաններ իրականացնել:
«Այդ պայմանները կկենտրոնացվեն կոր եկամտաբերության կարճատև ավարտի վրա»,- ասել է Դրագին` ավելացնելով, որ գործողություններ կձեռնարկվեն երկրորդական շուկայում:

Ըստ ԵԿԲ ղեկավարի, Կայունության եվրոպական մեխանիզմը (ESM) չի կարող դիտարկվել որպես կոնտրագենտ:

«ESM-ի ներկա կոնֆիգուրացիան չի ենթադրում, որ այն որպես կոնտրագենտ կճանաչվի…Այն, ինչ մենք ունենք այսօր, ԵԿԲ-ի եզրակացությունն է, որն արվել է հինգ ամիս առաջ, որտեղ ասվում է, որ ոչ, այն չի կարող որպես կոնտրագենտ ճանաչվել»,- ESM-ի կողմից բանկային լիցենզիայի հատկացման վերաբերյալ հարցին պատասխանելով ասել է Դրագին:
ԵԿԲ-ի նոր միջոցներն առաջին հերթին կախված են նրանից, թե ինչպես եվրագոտու կառավարությունները կօգտագործեն EFSF և  ESM օգնության ֆոնդերը, նախազգուշացրել է ԵԿԲ ղեկավարը:

«Կառավարությունները պետք է պատրաստ լինեն ESM/EFSF ակտիվացմանը պարտատոմսերի շուկայում, երբ ֆինանսական շուկաներում բացառիկ հանգամանքներ և ֆինանսական կայունության համար ռիսկեր ստեղծվեն»,- ասել է նա: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img