ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ համաշխարհային ԿԲ-ների գործողությունների սպասումների և իենի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքների առաջին րոպեներին բարձրացել է 0,53 տոկոսով՝ հասնելով 9210,75 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին  նվազել է 0,33 տոկոսով՝ կազմելով 1940,06կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը նվազել է 0,32 տոկոսով՝ հասնելով 4356,30 կետի: Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,18 տոկոսով՝ կազմելով 20080,32 կետ:

Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո նվազել է 0,6 տոկոսով և կազմել 2102,23 կետ: Ճապոնական բորսային ցուցիչներին աջակցություն է ցուցաբերել դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազումը, որը դրական է ազդում Ճապոնիայի արտահանողների շահութաբերության վրա:

Ֆոնդային ցուցիչների բացասական դինամիկան, կարծում են վերլուծաբանները, կարող է բացատրվել տնտեսական զարգացման աջակցության ուղղությամբ համաշխարհային կենտրոնական բանկերի հստակ գործողությունների ակնկալիքով շուկայում որևէ որոշիչ քայլերից զերծ մնալու ցանկությամբ:

Միաժամանակ ներդրողներին զգոն են պահել Moody’s Алистера միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբան Ալիսթեր Չենի (Alaistair Chan) հայտարարությունները, որոնց համաձայն` յուանի փոխարժեքի հետագա նվազումը կարող է սահմանափակել ՃԺՀ մոնետար քաղաքականության թուլացման՝ մասնավորապես բազային տոկոսադրույքի նվազման գծով ֆինանսական կարգավորիչների գործողությունները:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img