Fri, 27 February
1.1 C
Yerevan
USD: 377.00 RUB: 4.88 EUR: 444.78 GEL: 140.99 GBP: 507.97

ՎՏԲ Հայաստան Բանկն իրեն պատկանող հանգստյան տունը նվիրել է «Լիարժեք կյանք» ՀԿ–ին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն իրեն պատկանող «Էլեն» հանգստյան տունը նվիրել է «Լիարժեք Կյանք» հասարակական կազմակերպությանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է շաբաթ օրը` հանգստյան տան տարածքում, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մերձակայքում։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, Հանգստյան տունը ՀԿ-ին, որը զբաղվում է երիտասարդ սերնդի զարգացման հարցերով, այդ թվում հաշմանդամ երեխաների ամառային հանգստի կազմակերպմամբ, նվիրաբերման միտքը ծնվել է 2010 թ.-ին, երբ «Լիարժեք Կյանք» ՀԿ -ն ամառային ներառական ճամբարների կազմակերպման համար հարմար վայր էր փնտրում:

«Տեղեկանալով, որ « Էլեն » պանսիոնատը պատկանում է ՎՏԲ-Հայաստան բանկին` նամակով դիմել են բանկի տնօրինությանը` խնդրելով տրամադրել տարածքը ամառային շրջանում ճամբարների անցկացման համար: ՎՏԲ-Հայաստան բանկը ոչ միայն համաձայնվեց այդ առաջարկին, այլև ի ուրախություն կառավարության և « Լիարժեք Կյանք » ՀԿ աշխատակազմի , ինչպես նաև մանկական ճամբարի դաստիրակների, ընդունեց կոլեգյալ որոշում պանսիոնատի տարածքն ամբողջությամբ նվիրաբերել հասարակական կազմակերպությանը /450 քմ մակերեսով/: Այս քայլով ՎՏԲ – Հայաստան բանկը, լինելով տեղեկատվորեն բաց, սոցիալապես պատասխանատու եւ նպատակ ունենալով բարելավել հասարակության բարեկեցությունը ևս մեկ անգամ հաստատեց հավատարմությունը իր կարգախոսին` «Աշխարհն առանց արգելքների»,– նշվում է հաղորդագրությունում:

Տարածքը հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ ՎՏԲ – Հայաստան բանկի ղեկավարությունը երեխաներին ևս մեկ նվեր մատուցեց` տրամադրելով սինթեզատոր և ձայնի ուժեղացման համակարգ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսևի խոսքով, բանկն ուրախությամբ է հանձնում «Էլեն» հանգստյան տան տարածքը «Լիարժեք Կյանք» ՀԿ-ին և հուսով է, «որ այստեղ կկազմակերպվի ամառային ճամբարներ, ինչպես առողջ այնպես էլ սահմանափակ կարողություններով երեխաների համար»:

«Մենք հույս ունենք, որ այս ճամբարը սահմանափակ կարողություններով երեխաների կօգնի դառնալ քիչ ավելի երջանիկ»,– ասաց նա։
3-րդ տարին է` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է ներառական ճամբարները` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: Այս տարի «Ամառային ներառական ճամբար 2012»-ը կգործի 2 հերթափոխով` յուրաքանչյուրը` 7-օրյա տևողությամբ (օգոստոսի 10-17-ը և 18-ից 25-ը):

Ընդհանուր առմամբ ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն 104 երեխաներ (այդ թվում 53-ը հաշմանդամ)` Լոռու և Գեղարքունիքի մարզերից, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Սպիտակ և Գավառ քաղաքներից:

«Ամառային ներառական ճամբար -2012» – ի ֆինանսական աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ և Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությունները` լուծելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեխաների սնունդը, ուսուցիչների վարձատրությունը, անկողնային և հիգիենայի պարագաներով ապահովելը և այլն:

Ճամբարը երեխաներին հնարավորություն կընձեռի ակտիվ հանգիստը համատեղել կիրառական հմտությունների ձեռքբերման հետ. տարաբնույթ խաղեր խաղալուց և ֆիլմեր դիտելուց բացի, նրանք կսովորեն արտակարգ իրավիճակներում վարքագծի և առաջինօգնության տրամադրման հմտություններ, կծանոթանան նաև բոչիա /boccia/ խաղի կանոններին, կմասնակցեն մարզումների, արվեստի թերապիայի /նկարչություն, երաժշտություն, փայտի գեղարվեստական փորագրում, կավագործություն/ դասերին և « Ճանաչենք մեզ » շրջապատող միջավայրը թեմայով դասընթացի: Երեխաների հետ քրիստոնեական դաստիարակության թեմայով զրույցներ կվարի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Վռամ Աբեղա Ղազարյանը:

Ճամբարի կազմակերպման աշխատանքները կհամակարգեն «Լիարժեք կյանք» ՀԿ աշխատակիցները, կամավորները և ծնողական խորհուրդը` համագործակցող կառույցների աջակցությամբ։

Ամառային ներառական ճամբարը կարևորվում է հատկապես այն առումով, որ վերջին շրջանում, պայմանավորված մի շարք գործոններով, հատուկ կարիքներով երեխաները գրեթե զրկված են առողջարանային բուժման հնարավորությունից և այս ճամբարները եզակի հնարավորություն են` նրանց ամառային հանգիստը կազմակերպելու և հաշմանդամություն չունեցող իրենց հասակակիցների հետ լիարժեքորեն շփվելու տեսակետից: Միմյանց հետ շփվելով` նրանց մեջ արմատավորվում է գաղափարը, որ բոլորը հավասար են և ունեն հավասար իրավունքներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. Ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img