ԿԲ–ն բացառում է հայկական բանկերի կողմից ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում ընգրկված Իրանի քաղաքացիների հետ գործարքների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը չէին կարող և չեն կարող ֆինանսական գործարքներ իրականացնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում ընգրկված Իրանի քաղաքացիների հետ, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական մոնիթորինգի ղեկավար Դանիել Ազատյանը։

Ավելի վաղ Ռոյթերս գործակալությունը հայտնել էր այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր վրա դրված միջազգային ֆինանսատնտեսական պատժամիջոցների շրջանցման նպատակով կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության հետ։ Մասնավորապես, հոդվածում նշվում է, որ այդ երկրի բանկերը և ֆինանսական այլ կազմակերպություններն օգտվում են Հայաստանի բանկային համակարգով հաշվարկավճարային միջազգային օպերացիաների իրականացման հնարավորությունից։

«Իրանի նկատմամբ կիրառվում են ՄԱԿ–ի ֆինանսատնտեսական պատժամիջոցները, որոնց պահպանումը պարտադիր է բոլոր այդ երկրների համար։ Այդ պատժամիջոցները պարունակում են կոնկրետ անձանց ցուցակներ, որոնց հետ արգելվում է որևէ ֆինանսական օպերացիայի իրականացում։ Այդ ցուցակներն ընդգրկված են բանկերի ծրագրային համակարգերում, ինչը թույլ չի տալիս գործարքներ իրականացնել տվյալ սուբյեկտների հետ»,– ասաց նա։

Բացի այդ, ՖՄԿ–ի ղեկավարի խոսքով, որոշ երկրների իշխանություններ կոչ են անում իրենց ֆինանսական կառույցներին զերծ մնալ կամ զգուշությամբ վերաբերվել այս կամ այն իրանացու կամ իրանական ընկերությոան, և հայկական բանկերը նույնպես հետևում են իրավիճակին և նման հարցերին վերաբերում են առավելագույն զգուշությամբ։

«Պետք է ասեմ նաև, որ բանկերի սեփականատերերը և շուկայի մասնակիցները իրենց աշխատակիցներից առավելագույն զգուշություն են պահանջում, որպեսզի կասկածի չենթարկի բանկի հեղինակությունը։ Մեր բանկային համակարգի ակտիվները միջազգային ֆինանսական ակտիվների համեմատ քիչ են, և եթե մենք խնդիրներ ունենանք, ապա դա լրջորեն կազդի ոչ միայն կոնկրետ բանկի, այլ նաև ողջ բանկային համակարգի և երկրի հեղինակության վրա»,– ավելացրեց նա։

Միաժամանակ Ազատյանն ընդգծեց, որ ՖՄԿ–ն համագործակցում է Իրանի ֆինանսական վերահսկողության մարմնի հետ և համապատասխան տեղեկատվություն է փոխանակում։

«Մենք Իրանի հետ թույլատրելի սահմաններում ենք համագործակցում։ Իրանը «Էգմոնտ» ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների խմբի անդամակցության թեկնածուներից է, և այդ գործընթացում Իրանի օգնականներն են Հայաստանը և Ուկրաինան»,– հայտնեց նա։

Նախօրեին ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանականերում:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլոր ֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ ՀՀ ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից:

Հայաստանում ներկայում գործում է իրանական կապիտալով միայն մեկ բանկ` «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն։ Բանկը գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ:

Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Fitch–ը Հայաստանում գնաճը 2026թ․–ին կանխատեսում է 4,4% մակարդակում՝ հետագայում մինչև 3% նվազմամբ

Գնաճի աճող միտումը սկսվել էր դեռևս մինչև Իրանի պատերազմը և պայմանավորված էր սննդամթերքի, ծառայությունների գներով ու համընդհանուր առողջապահության ծախսերով

Fitch. Հայաստանի միջազգային պահուստների բավարարվածությունը մինչև 2028 թ․–ը կմնա համանման վարկանիշ ունեցող երկրների մակարդակից ցածր

Մայիսի վերջի դրությամբ արժութային պահուստները հասել են ռեկորդային 5,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, քանի որ Հայաստանի Կենտրոնական բանկը ներքին շուկայում ԱՄՆ դոլար էր գնում

Armbanks Weekly Digest: Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հուլիսի 6–12)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է տարեկան գնաճի արագացման և պետական ու կորպորատիվ արժեթղթերի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ

Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել, մինչդեռ դոլարը փոքր-ինչ աճել է. ԿԲ

2026 թվականի հուլիսի 14-ի դրությամբ,  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հուլիսի 13-ի համեմատ աճել է 0.05 կետով՝ հասնելով 366.74 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img