Ավստրիայի կանցլերն առաջարկում է երկարաձգել Հունաստանի՝ ԵՄ վարկերի վճարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունաստանը կարող է 2-3 լրացուցիչ տարի ստանալ ԵՄ վարկերի վճարման համար, հայտնել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը, հաղորդում է РБК-ն:

«Կարևոր է, որ հույները պահպանեն այն նպատակները, որոնց մասին մենք պայմանավորվել ենք նրանց հետ՝ բարեփոխումների և տնտեսության վերաբերյալ: Եթե դա երաշխավորված է, ապա ես կողմ եմ վճարների տարկետմանը: Դա կարող է կազմել 2 կամ 3 տարի, ինչպես կորոշեն փորձագետները»,- կիրակի Oesterreich ավստրիական թերթի կայքում հրապարակված հարցազրույցում ասել է Ֆայմանը:

2010թ.-ին Հունաստանը ԵՄ և ԱՄՀ վարկերի 110 միլիարդանոց փաթեթ է ստացել, իսկ 2011թ.-ին երկրին ևս 130 մլրդ եվրո են խոստացել բարեփոխումներ անցկացնելու և ծախսերը կրճատելու դիմաց: Բացի այդ, ԵՄ-ն հասավ նրան, որ մոտ 100 մլրդ եվրոյի չափով մասնավոր վարկատուների պարտքը վերացվեց: Սակայն երկրի՝ սպասվածից առավել խորը ռեցեսիան և քաղաքական անկայունությունը սպառնալիքի տակ դրեցին բարեփոխումների ծրագիրը:

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այս շաբաթ Աթենքում հանդիպում է ունեցել Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ, ինչպես նաև այցելել է Բեռլին և Փարիզ, սակայն եվրոպացի առաջնորդները չեն ողջունել նրա առաջարկը՝  Հունաստանի վճարները երկարացնելու և նրան «շնչելու» հնարավորություն տալու վերաբերյալ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել են, որ կսպասեն հունական տնտեսության դրության մասին միջազգային վարկատուների «եռյակի» զեկույցին:   Սպասվում է, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ  ԿԲ–ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը․ ինչպես է այն փոխվել 2022թ․–ի վերջից (ԳՐԱՖԻԿ)

Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում (ՎԻԴԵՈ)

Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img