«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին «Էքսպրես ուսանողական վարկեր» է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, շարունակելով պարզեցնել ուսանողական վարկերի տրամադրման գործընթացը և բարելավելով վարկի պայմանները, հաճախորդներին առաջարկում է նոր վարկատեսակ` «Էքսպրես ուսանողական վարկեր», «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարկատեսակի առավելություններից առանձնանում են վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը, որը սահմանվել է 24 ժամ, ինչպես նաև վարկի տոկոսադրույքը:

Եթե հաճախորդը վարկը մարելիս ուշացումներ չի ունեցել, ապա կրկնակի անգամ այս վարկը ստանալիս վարկառուն կստանա 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից, այսինքն վարկը կտրամադրվի 16,25% տարեկան տոկոսադրույքով: «Նման տոկոսադրույքով նմանատիպ վարկեր դեռևս հայկական շուկայում առկա չեն»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Այս վարկի առավելություններից կարելի է առանձնացնել նաև այն, որ վարկը տրամադրվում է մինչև 1 տարի ժամկետով, առանց գրավադրման, և վարկի առավելագույն գումար է սահմանվել ուսանողի 1 ուսումնական տարվա վարձի չափը:

Որպես վարկառու կարող է հանդես գալ ուսանողը, եթե լրացել է նրա 18 տարին կամ ուսանողի ընտանիքի անդամը, ով ունի կայուն եկամուտ և ապահովված է աշխատանքով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, շարունակելով պարզեցնել ուսման վարկավորման գործընթացը,  այս վարկատեսակի համար կպահանջի ընդամենը 1 համապատասխան երաշխավոր:

«Անելիք Բանկ» ՓԲԸ վարկավորման վարչության պետի տեղակալ Արթուր Ասատրյանը  կարծիք է հայտնել, որ 2012 թվականին Բանկին կհաջողվի տրամադրել շուրջ 400 ուսանողական վարկ:

Ըստ նրա, 2011 թվականին Բանկը շուրջ 300 ուսանողական վարկ է տրամադրել: «Այն գոհացուցիչ ցուցանիշ էր, եթե մենք հաշվի ենք առնում հաճախորդների վարկունակությունը, և այն հանգամանքը, որ Բանկը 2011 թվականին առաջին անգամ էր մտել ուսման վարկավորման դաշտ»,-ասել է նա:
Ասատրյանը նշել է նաև, որ համադրելով այս առավելությունները` վարկի հաստատումը 24 ժամում և ընդամենը 1 երաշխավորող ներկայացնելու պահանջը, ինչպես նաև վարկը կրկնակի անգամ ստանալիս տրամադրվող 14% զեղչը վարկի տարեկան տոկոսադրույքից, կարելի է վստահությամբ ասել, որ այս վարկատեսակը լայն արձագանք կստանա հավանական վարկառուների շրջանակում:

«Քանի որ այս բանկային գործիքի կարգախոսն է «Կրթությունը բարեկեցության հիմքն է», հուսով ենք Բանկին կհաջողվի իր ուժերի ներածին չափով բարձրացնել կրթության հասանելիությունը», – ասել է նա:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img