Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկը» շուկա է հանում նոր` ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հատուկ երիտասարդների համար ստեղծել է մի քարտ, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտերի քարտապանները հնարավորություն են ստանում քարտը ներկայացնելիս անվճար մտնել Երևանի շուրջ 10 կարաոկե, դիսկո, գիշերային ակումբներ («Accapella», «Arlekino», «Astral», «CRAZY», «Gaudi», «INROCK», «Opera club», «WAVE») հատուկ պայմաններով:

Ինչպես նաև «96 club», «Accapella», «Arlekino», «Gaudi», «Opera club», «WAVE» կարաոկե ակումբներում քարտապանները կստանան նաև անվճար 2 երգ երգելու  հնարավորություն, իսկ INROCK երաժշտական ակումբում քարտապանները կստանան անվճար հյուրասիրություն:

Քարտը հնարավորություն է տալիս անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչև 10% զեղչ Երևանի շուրջ 20 սրճարաններում, ռեստորաններում, արագ սննդի կետերում և ժամանցի վայրերում: Քարտը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս:

«Քանի որ քարտը հանդիսանում է VISA Classic միջազգային քարտ, այն հնարավորություն է տալիս բացի կանխիկ և անկանխիկ գործարքներից, գնումներ կատարել ինտերնետում, ինչպես նաև օգտագործել այն գրեթե ամբողջ աշխարհում:»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քարտապանը հնարավորություն է ունենում շահել ուղեգիր Սև ծով իր և 3 ընկերների համար:

Քարտային հաշվի դրական մնացորդի վրա կհաշվարկվի 2% տարեկան տոկոսադրույքով եկամուտ:

Ըստ  «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանի՝ ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը շուկա է հանվել «BOOM» ամսագրի հետ համատեղ: Նա վստահություն է հայտնել,  որ այն լայն արձագանք կստանա երիտասարդների շրջանում:

«Վերը նշված ակումբներում մուտքի վճարը տատանվում է 1500-2500 դրամի սահմաններում, իսկ կարաոկե ակումբներում 2 երգի արժեքը մոտ 1000 դրամ է, այս բոլորից նույնիսկ ամեն օր օգտվելիս քարտապանը չի վճարի»,- ասել է Անանյանը:

Ըստ նրա՝ ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտ ունենալու համար հաճախորդին անհրաժեշտ է դիմել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով անձնագիրը, սոց. քարտը, ընդ որում քարտի տարեկան սպասարկումը կազմում է ընդամենը 5,000 ՀՀ դրամ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img