Մետաղների շուկա. թանկարժեք մետաղներն աճել են, ուշադրության կենտրոնում է ԵԿԲ նիստը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` սեպտեմբերի 4-ին, համաշխարհային առևտրային նստաշրջանի ժամանակ թանկարժեք մետաղները մեծ մասամբ բարձրացումով են վաճառվել, միաժամանակ ոսկու շուկայում այդպես էլ չի հաջողվել հստակ ուղղված տրենդ ձևավորվել: Ներդրողները նախկինի նման զգուշություն են պահանում ԵԿԲ հերթական նիստի, ինչպես նաև ավելի ուշ` այս շաբաթ նախատեսված ԱՄՆ աշխատանքի շուկայի թվերի հրապարակումների նախաշեմին:

Օվկիանոսի մյուս կողմից ստացված թույլ մակրոտնտեսական վիճակագրությունը նույնպես նպաստեց թանկարժեք ակտիվների գնանշումների աճին` ամրապնդելով ամերիկյան կարգավորիչի կողմից քանակական խթանման նոր միջոցների ներմուծման հույսերը: Այսպիսով, ներկայացված տվյալների համաձայն, ISM մատակարարումների կառավարման ինստիտուտի մատակարարումների ուղղությամբ մենեջերների արտադրողական ցուցիչն օգոստոսին նվազել է 2009թ.-ի հուլիսից ի վեր մինչև ամենացածր մակարդակը և կազմել 49,6` հուլիսի 49,8-ի դիմաց, այն ժամանակ, երբ շատ փորձագետներ ակնկալում էին, որ օգոստոսին ցուցիչը կաճի մինչև 50,0:

Այդուհանդերձ, շուտով թանկարժեք մետաղները կրկին նվազեցին ընդհանուր առմամբ շուկայի նվազման ֆոնին, քանի որ համաշխարհային տնտեսական աճի մտավախությունները պակասեցնում էին դրամավարկային քաղաքականության մեղմացման սպասելիքները: Արդյունքում` ոսկու արժեքը երեքշաբթի աճեց 0,03 տոկոսով` կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1692,44 ԱՄՆ դոլար, իսկ արծաթը բարձրացավ 0,22 տոկոսով` կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 32,18 ԱՄՆ դոլար:

Չորեքշաբթի ասիական առևտրային նստաշրջանի ընթացքում թանկարժեք մետաղները վաճառվել են չափավոր նվազումով` կենտրոնանալով արժութային փոխարժեքների դինամիկայի վրա: Միաժամանակ առքուվաճառքները նախկինի նման անհավասար են ընթանում, իսկ միջակայքերը համեմատաբար նեղ են մնում զուսպ ակտիվության պայմաններում: Մենք ենթադրում ենք, որ մետաղները կկոնսոլիդացվեն նախորդ շաբաթ նկատվող փոփոխականությունից հետո, քանի դեռ ներդրողները կենտրոնական բանկերից հետագա առևտրային կողմնորոշումներ են ակնկալում, մասնավորապես` ԵԿԲ-ից:

Հաշվի առնելով ԱՄն-ից ստացված կարևոր տնտեսական նորությունների բացակայությունը, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ թանկարժեք մետաղների գնանշումների վրա, այդ ակտիվների արժեքներն այսօր կորոշվեն եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությամբ, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայով: Տնտեսական նորություններից շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կգտնվեն օգոստոսին բաղադրյալ ցուցիչի վերջնական տվյալները, ինչպես նաև հուլիսին եվրագոտու համախառն առևտրի շրջանառության ծավալի թվերը: Ակնկալվող թույլ տվյալները կարող են ճնշում գործադրել թանկարժեք ակտիվների գնանշումների վրա:

Այն դեպքում, եթե եվրագոտուց ստացված վիճակագրությունը չնայած կանխատեսումներին, լավ լինի, իսկ հիմնական արժութային զույգը վերսկսի իր աճը, թանկարժեք մետաղները կարող են նաև աճել: Ոսկու արժեքի փոփոխման ենթադրելի միջակայքը չորեքշաբթի կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1680,0 – 1703,0 ԱՄՆ դոլարը, իսկ արծաթինը` մեկ տրոյական ունցիայի դիմաց 31,68 – 32,55 ԱՄՆ դոլարը: -0-
Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img