Հայերը հաղթահարել են «փողը բարձի տակ պահելու» սովորությունը, բայց ներդրումները մնում են «մութ անտառ»․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բնակչության ֆինանսական կրթվածության մակարդակը բանկային ծառայությունների ոլորտում զգաիորեն աճել է վերջին տարիներին, հայտարարել է Freedom Academy Armenia-ի ղեկավար Գեորգի Մելքոնյանը։

«Եթե ֆինանսական կրթվածությունը դիտարկենք ֆինանսների կառավարման և բանկերի հետ աշխատանքի տեսանկյունից, մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել։ Սկզբունքորեն  հաղթահարել ենք «փողը բարձի տակ պահելու» խնդիրը։ Այժմ, մարդկանց մեծամասնության համար «բարձը» բանկային ավանդն է։ Սա լուրջ առաջընթաց է»,– ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Սակայն, նրա խոսքով, եթե խոսքը ներդրումների մասին է, Հայաստանը փաստացի սկսում է զրոյից։

«Մարդկանց շատ փոքր տոկոսն է ծանոթ ներդրումային գործիքներին. մեծամասնության համար դա մութ անտառ է։ Իրականում, ներդրումները մի բան են, որը պետք է իմանա յուրաքանչյուր ֆինանսապես կրթված անձ, ով ունի միջին կամ միջինից բարձր եկամուտ», – նշել է Մելքոնյանը։

Նա կարծում է, որ հայերին ֆինանսական հարցերում խոչընդոտում է ոչ միայն ֆինանսական հաստատությունների նկատմամբ գիտելիքների, սովորությունների կամ վստահության պակասը, այլև մտածելակերպը։

«Մենք միշտ զգուշանում ենք ամեն նոր բանից։ Կան շատ գրագետ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է արժեթուղթը, բայց չգիտեն, թե ինչպես տնօրինել այն։ Մարդիկ ի վիճակի չեն հաղթահարել որոշակի հոգեբանական խոչընդոտը։ Նրանք սխալ են մեկնաբանում ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելու ռիսկը, քանի որ բորսաներում կարելի է ներդրումներ կատարել  ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ բավականին պահպանողական ձևով», – պարզաբանել է նա։

Ինչպես նշում է Մելքոնյանը, հայերը երբեմն դրսևորում են ոչ ադեկվատ վերաբերմունք փողերի նկատմամբ։

«Երբեմն փողը ետիշացնում ենք, բայց դա սխալ է։ Փողը գոյություն ունի ճիշտ օգտագործելու համար։ Կան մարդիկ, որոնց համար շատ դժվար է բաժանվել իրենց փողից, նույնիսկ եթե դրա կարիքը իսկապես ունեն։ Նրանք իրենց լավ են զգում միայն այն ժամանակ, երբ իրենց փողը կամ ոսկու ձուլակտորները պահվում են տանը, և նրանք կարող են դիպչել դրանց», – պարզաբանել է նա։

Միաժամանակ նա ավելացրել է, որ լավ ներդրում է ոսկու գնումը արժեթղթերի շուկայում։

«Ռացիոնալության և ֆինանսական արդյունքի առումով դա նույն բանն է, մեկ տարբերությամբ. ես ունեմ ավելի ցածր գործարքային ծախսեր, այսինքն՝ ինձ պետք չէ պահել դրանք սեյֆում», – ասել է Մելքոնյանը։

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img