Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ավելի քան քսանամյա պատմությամբ Alex Home Furniture-ը սպառողներին է ներկայացնում բազմաֆունկցիոնալ և նորաոճ կահույք բնակարանների ամբողջական կահավորման համար։ Կահույքի արտադրությունը փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչև վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ Alex Home Furniture-ը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով և ամբողջությամբ ավտոմատացվել, ինչի արդյունքում 4 տարում ընկերությունը խնայել է տարեկան շուրջ 6000 եվրո. այսքան գումարի հումք էր վնասվում միայն տեղափոխության ընթացքում:

«Մեր ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 2004թ.-ին` հայրիկիս կողմից։ Այն ժամանակ ընկերությունն իրենից ներկայացնում էր երեք հոգուց բաղկացած փոքրիկ արտադրամաս՝ հասարակական շենքի առաջին կիսանկուղային հարկում։ Բնականաբար չկար ավտոմատացում. սկսել էին մի քանի հաստոցով: Ամբողջ արտադրական մակարդակը, որն ունենք հիմա, ձևավորվել է Ակբա Լիզինգի մասնակցությամբ. առանց Ակբա Լիզինգի մենք կլինեինք շարքային, չավտոմատացված, պարզ արտադրություն, որն այսօրվա իրականության մեջ երկար ապագա չունի: Այն, ինչ արտադրում ենք՝ մեր կորպուսային կահույքը, առանց ավտոմատացման այլևս չի աշխատի: Մենք չէինք հասնի այնտեղ, որտեղ հիմա ենք, եթե չլիներ Ակբա Լիզինգն ու ֆինանսավորումը։ Ակբա Լիզինգը հուսալի գործընկեր է, երբևէ չեմ ունեցել անպատասխան հարց կամ չլուծված խնդիր։ Մեզ համար շատ կարևոր է երկու գործընկերների միջև պատասխանատվությունը, որը միշտ տեսել և գնահատել եմ»,- նշել է Alex Home Furniture-ի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրյանը։

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել և սկսել նոր արտադրամասի կառուցումը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img