Հայաստանի բանկերի միության ղեկավարը չի բացառում Հայաստանի բանկային շուկայում միավորումների գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Բանկերի միության նախագահ  Աշոտ Օսիպյանը չի բացառում, որ Հայաստանի բանկային հատվածում հնարավոր են համախմբումները:

«Բանկային համակարգում հնարավոր են միավորումները և ձեռք բերումները, ինչպես ցանկացած այլ շուկայում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Խոսելով երկրում գործող առևտրային բանկերի քանակի օպտիմալության մասին՝ Օսիպյանն ասաց, որ այդ հարցը չպետք է լուծվի վարչական կարգով:

«Նախկինում ես ի պատասխան այդ հարցի՝ կասեի, որ օպտիմալ քանակը 12-ն է, սակայն հետո հասկացա, որ դա ճիշտ չէ: Բանկերի օպտիմալ թիվը շուկան է որոշում: Եթե շուկայում տեղ կա և շահութաբերությունը գոհացնում է բանկերի բաժնետերերին, նշանակում է՝ դրանց քանակն օպտիմալ է»,- ընդգծեց նա:

2010թ.-ին Կասկադ բանկի և Ամերիաբանկի միաձուլում տեղի ունեցավ: Որպես միավորման պատճառ երկու բանկերի` «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» և «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ընկերությունների բաժնետերերը նշեցին Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցությունը, ինչպես նաև երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար կայուն ֆինանսական հարթակի ստեղծումը:

Ամերիաբանկը նաև հնչեցրել է հայրենական բանկերի մեկի հետ միաձուլման հնարավոր գործարքի մասին ծրագրերը:

Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ` 475 մասնաճյուղով: 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ, հայկական բանկերի ընդհանուր կապիտալը կազմում է 387,3 մլրդ դրամ, ակտիվները` 2209,1 մլրդ դրամ, վարկային ներդրումներ` 1550,8 մլրդ դրամ, պարտավորությունները` 1821,8 մլրդ դրամ ($1 – 409,62 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img