Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումներն առաջին կիսամյակում աճել են 16%-ով՝ կազմելով 1,5 տրլն դրամ. ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 1550,8 մլրդ դրամ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավելանալով 16 տոկոսով կամ 213,5 մլրդ դրամով, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Վարկավորման ծավալների ավելացումը պայմանավորված է տնտեսության ընդհանուր զարգացմամբ, պահանջարկով, ինչպես նաև բանկերի լիկվիդայնությամբ և նոր ծրագրերով»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա:

Միաժամանակ Օսիպյանը նշեց, որ բանկերի պորտֆելում առավելագույն տեսակարար կշիռը բաժին է հասնում առևտրի (23%), արդյունաբերության (20%), սպառողական վարկերի (19%) վարկավորմանը:

Ըստ նրա՝ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 67,9 մլրդ դրամով (17,5%), սպառողական վարկերը՝ 30,3 մլրդ դրամով (12,1%), իսկ հիփոթեքային վարկերը՝ 9,4 մլրդ դրամով (8,4%):

«Տարեսկզբի համեմատ տնտեսության վարկավորման ծավալներն աճել են 135 մլրդ դրամով կամ 15,3 տոկոսով՝ կազմելով 1,015 տրլն դրամ»,- ասաց նա:

ՀԲՄ ղեկավարը նշեց, որ առաջին կիսամյակում ավանդների ծավալը հասել է 1125,8 մլրդ դրամի՝ ավելանալով 72,1 մլրդ դրամով կամ 6,8 տոկոսով:

«Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 91,9 մլրդ դրամով կամ 16,4 տոկոսով, իսկ իրավաբանական անձանց ավանդները կրճատվել են 4 տոկոսով կամ 19,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ցպահանջ ավանդների ծավալների ուղղության անկումով, ինչը բացատրվում է սեզոնայնությամբ»,-ասաց նա:

Ըստ Օսիպյանի՝ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 3,3 տոկոսով կամ 12,2 մլրդ դրամով և հունիսի 30-ին կազմել 387,3 մլրդ դրամ, ակտիվները կիսամյակի վերջում կազմել են 2209,1 մլրդ դրամ՝ ավելանալով 135 մլրդ դրամով կամ 6,5 տոկոսով, իսկ պարտավորություններն ավելացել են 7,2 տոկոսով կամ 122,8 մլրդ դրամով՝ կազմելով 1821,8 մլրդ դրամ:

ՀԲՄ ղեկավարը տեղեկացրեց նաև, որ հունիսի վերջի դրությամբ պլաստիկ քարտերի քանակը կազմել է 1133000,  տարեսկզբի համեմատ տվյալ ցուցանիշն ավելացել է 155 հազարով կամ 16 տոկոսով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քարտերով արված գործարքների քանակն աճել է 31 տոկոսով կամ 1982474-ով՝ կազմելով 8467538: Իսկ գործարքների ծավալն ավելացել է 26 տոկոսով կամ 85,1 մլրդ դրամով՝ հասնելով շուրջ 413 մլրդ դրամի:

Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ՝ 475 մասնաճյուղով: Բանկային հատվածում 10754 աշխատակից է աշխատում ($1 – 409,62 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

Cube Invest-ը հայտարարում է 5 մլրդ դրամի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման մասին

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img