ՀՀ նախկին վարչապետը 2011թ.–ի պետբյուջեի կատարողականի զեկույցը թվերի մանիպուլյացիա է անվանում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության նախկին ղեկավար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ 2011 թվականի բյուջեի կատարողականի զեկույցը հիմնված է թվերի մանիպուլյացիայի վրա, գրում է «168 ժամ» թերթը։

Նախօրեին կառավարությունը խորհրդարանական մշտական հանձնաժողովների հետ համատեղ նիստում ներկայացրել է 2011 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցը։

«Վարչապետի (Տիգրան Սարգսյանի) ելույթում բերված թվերից կարելի է դատել, որ 2011 թվականին արձանագրվել են փայլուն արդյունքներ` տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության ոլորտի»,– թերթը մեջբերում է Բագրատյանի խոսքը։ Մեկնաբանելով Սարգսյանի բերած թվերը, նախկին վարչապետը նշեց, որ «ամենակարևորն այն է, որ իրենք (կառավարությունը)  խոստովանեցին, որ բյուջեն չի կատարվել։ Իմ հաշվարկներով, 7.5 տոկոս, իրենց հաշվարկներով` ավելի համեստ թվեր են ստացվում»։

Սակայն, ինչպես հայտնեց Բագրատյանը, ամենակարևոր ցուցանիշն այն է, որ 2011 թվականին եղել է 7.7 տոկոսանոց գնաճ, իսկ քաղաքացիների եկամուտներն ավելացել են 5.9 տոկոսով, ինչը նշանակում է, որ մարդիկ 1.8 տոկոսով ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի։ Նա միաժամանակ նշեց, որ կառավարությունն ունի գնաճի հաշվարկման այլ մեխանիզմ, որի դեպքում ստացվում է, որ գնաճը եղել է ոչ թե 7.7, այլ 4.7 տոկոս։ «Այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ ավելի լավ են սկսել ապրել։ Սակայն թվերի մանիպուլյացիա անելով` հնարավոր չէ մարդկանց համար ավելի լավ կյանք ապահովել»,- թերթը մեջբերում է Բագրատյանի խոսքը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս, նշեց, որ 2011 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը կարելի է որակել որպես հաշվեկշռված, քանի որ շարունակվել է բյուջեի պակասուրդի աստիճանական նվազման քաղաքականությունը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ հարկերը, ներառյալ սոցիալական վճարները նախորդ տարվա նկատմամբ աճել են 11.1 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0.4 տոկոսային կետով և կազմել 20.6 տոկոս:
Միաժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գնահատականով՝ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը 2011 թվականին ավելի քան երկու անգամ գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը (2,1%) և կազմել 4,6%: Ըստ նրա, ընդհանուր առմամբ 2011 թվականին տնտեսությունում կատարվող գործընթացները բնութագրվել են տնտեսական ակտիվության աճով ու մակրոտնտեսական կայունության բարելավմամբ:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img