«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին ԱՊՀ մանրածախ վարկավորման շուկայում բաժին է ընկնում մոտ 15% –ը. Զադորնով

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին ԱՊՀ և Վրաստանի մանրածախ վարկավորման շուկայում բաժին է ընկնում մոտ 15% –ը, ասաց ՎՏԲ24 բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը:

«Հայաստանն ըստ արդյունքների Ռուսաստանի և մյուս երկրների մանրածախ շուկայի դրոշակակիրն է, քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը մանրածախ վարկավորման շուկայում մոտ 15% է», – ասաց նա հինգշաբթի Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամրջի ժամանակ:

Զադորնովը նշեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայի մանածախ հատվածների առաջատարներից է և պահում է կայուն երկրորդ տեղը մանրածախ բիզնեսում, ինչպես նաև հույս հայտնեց, որ «նա կշարունակի առաջ շարժվել»:

«Հայաստանում ՎՏԲ խումբն ավելի քան 300 մանրածախ հաճախորդ ունի: Դա բավականին լուրջ հավելյալ բաժանորդային բազա է մեր խմբի համար», – ավելացրեց նա:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի ժ.պ. Յուրի Գուսևն իր հերթին նշեց, որ ներկայումս բանկի համար զարգացման հիմնական ուղին սպասարկման արդյունավետության բարձրացումն է:

«Մենք հստակ գիտակցում ենք, որ ՎՏԲ24–ի հետ համատեղ նոր մանրածախի մոդելի մեկնարկին զուգընթաց մենք գրավել ենք շուկայի մեծ մասը, և այսպիսի տեմպերով առանց որակական փոփոխությունների և մեզ, հավանաբար, արդեն չի ստացվի»,– ընդգծեց նա։
Գուսևն այդ կապակցությամբ պարզաբանել է, որ որակական փոփոխություն ասելով ենթադրվում է մասնաճյուղային ցանցի բարեփոխումը։

«Դա նախագիծ է, որը մենք տանում ենք ՎՏԲ24–ի հետ համատեղ, և այս տարի ծրագրում ենք ձևափոխել մեր վաճառքի 20 կետերը»,– ասել է նա։

Գուսևի խոսքով, բանկը նաև նոր ապրանքներ կներդնի։

«Մենք արդեն մուտք ենք գործել POS-վարկավորման շուկա, ծրագրում ենք թողարկել ակնթարթային թողարկման թարտեր և զարգացնել սպառողական վարկավորման այլ ուղղություններ»,– ասել է նա։

ՎՏԲ Հայաստան Բանկը 2011 թվականին սկսել է POS-վարկավորման ծրագրի իրագործումը։ Այժմ ՎՏԲ Հայաստան Բանկի POS-վարկերի պորտֆելը կազմում է ավելի քան 57 մլն ռուբլի, 2012 թվականի առաջին կիսամյակում բանկը 44.5 մլն ռուբլու 3400 վարկ է հատկացրել։
Ընթացիկ և հաջորդ տարվա գլխավոր խնդիրների թվում Գուսևը նշեց սպասարկման արդյունավետության և որակի բարձրացումը վաճառքի կետերում։

«Կարծում ենք, որ ներկայումս հաճախորդները բանկի ծառայությունները գնահատում են ոչ միայն փողով և արժողությամբ, այլ վայրկյաններով։ Մեզ համար դա շատ կարևոր է և զարգացման հիմնական ուղղություն է»,– հավելել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկեե ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img