Յունիաստրում Բանկը նոյեմբերին ծրագրում է ոչ ռեզիդենտների վարկավորման նախագիծ գործարկել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիաստրում Բանկը, որն այս տարի սկսել է վարկավորել ՌԴ–ի ռեզիդենտներին` UNIStream դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին, ծրագրում է այդ փորձը տեղափոխել ոչ ռեզիդենտների հատված։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, «РБК daily» թերթին տված հարցազրույցում պատմել է բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը։

Նա նշեց, որ UNIStream–ից օգտվողների վարկավորման նախագիծը գործարկվել է հուլիսին և ցույց է տվել, որ «այդ հաճախորդները հուսալի են»։ Զաքարյանի խոսքով, վարկի գումարը կազմում է մինչև 100-150 հազար ռուբլի։ «Դրանք կարող են լինել երկու–երեք և ավելի ժամկետով սպառողական վարկեր (ներկայում մենք փորձում ենք տրամադրել վարկեր հինգ տարով), քարտեր օվերդրաֆտով»,– պարզաբանել է նա։ «Երբ մենք սկսեցինք մշակել այդ նախագիծը, ապա հասկացանք, որ դա այդքան էլ ռիսկային չէ, որքան կարող է թվալ»։

UNIStream համակարգի հաճախորդները մշտապես ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ գումար են փոխանցում իրենց հարազատներին, ունեն կայուն եկամուտ, աշխատանք, բարեխճորեն կսպասարկեն պարտքը,– բանկի ղեկավարը բացատրել է, թե ինչու է  «Յունիաստրումը» հետաքրքրված այդ կարգի վարկառուներով։

Թեպետ UNIStream փոխանցումների համակարգի հաճախորդների թվում ՌԴ–ում մեծ թիվ են կազմում այլ պետությունների քաղաքացիները, առայժմ Յունիաստրում Բանկը վարկեր է տրամադրում միայն ռեզիդենտներին։ «Ոչ ռեզիդենտների վարկավորման նախագիծը մշակման փուլում է, ծրագրում ենք այն գործարկել նոյեմբերին»,– հայտնել է Զաքարյանը։ –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img