ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր դասընթաց կազմակերպեց ավագ դպրոցի աշակերտների համար

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում Ռոսսոտդրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Երևանի Թիվ 114 դպրոցի տնօրինութան հետ համատեղ կազմակերպեց կրթաճանաչողական էքսկուրսիա ավագ դպրոցի աշակերտների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկվա մասնաճյուղի պատասխանատու աշխատակիցներն ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպեցին մաստեր դասընթաց, ծանոթացրեցին նրանց բանկային հիմնական պրոդուկտներին և ծառայություններին, հաճախորդների սպասարկման որակի բարձրացման համար Բանկի կողմից կիրառվող ժամանակակից մեթոդներին և տենդենցներին:

Աշակերտներին սովորեցրին թե ինչպես են օգտվում պլաստիկ քարտերից, բանկոմատներից, POS տերմինալներից, դրամ ստուգող և հաշվիչ մեքենաներից և այլն: Մաստեր դասընթացը անցավ աշակերտների և փորձագետների անմիջական երկխոսության ֆորմատով, որի շնորհիվ երեխաները ցանկացած իրենց հարցերին անմիջապես ստանում էին սպառիչ պատասխաններ:

«Մաստեր դասընթացի ավարտին դպրոցականները հնարավորություն ունեցան ուղղակիորեն շփվել մասնաճյուղի կառավարիչի հետ, և փորձել ու զգալ իրենց  երկրի խոշորագույն բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչի դերում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Մոսկվայի տան տնօրինության աջակցության շնորհիվ աշակերտների համար կազմակերպվեց էքսկուրսիա համալիրի բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունների ցուցադրմամբ,  նրանց պատմեցին Մոսկվայի տան ստեղծման, կայացման, նպատակների, ավանդույթների և հեռանկարների` որպես Հայաստանում ռուսական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկի մասին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img