ՀՀ կառավարությունը հավանություն է տվել EIB–ի և ՎԶԵԲ–ի հետ` սահմանային ՀԱԿ–երի արդիականացման 40.6 մլն եվրոյի վարկային համաձայնագրերին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի (European Investment Bank – EIB)  և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, համապատասխանաբար, 30.316 մլն եվրոյի և 10.294 մլն եվրոյի վարկային միջոցների հատկացման վարկային համաձայնագրի ստորագրմանը` հայ–վրացական սահմանին երեք սահմանակետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականցման ծրագրի իրականացման նպատակով։

Ծրագրի իրականացմանը, բացի EIB–ի և ՎԶԵԲ–ից, միջոցներ կտրամադրի նաև ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամը (NIF) (12 մլն եվրոյի դրամաշնորհ), իսկ եվրոպական կառույցներն ու ՄԱԿ–ի ԶԾ–ն կտրամադրեն ավելի քան 4 մլն եվրոյի դրամաշնորհ։

Վարկի մարման ժամկետը կազմում է 4- 25 տարի` երկու ամսից մինչև յոթ տարի արտոնյալ ժամկետով, իսկ լողացող տոկոսադրույքը հավասար կլինի EUROLIBOR + ֆիքսված մարժա։

Ծրագրի զգալի հատվածի իրագործումը կդրվի UNDP–ի վրա։ Գլխավոր շահառուն Պետական եկամուտների կոմիտեն է։

Ծրագիրն իրականացվում է նախագահի կողմից հաստատված «Հայաստանի պետական սահմանի անվտանգության ապահովումը և համալիր կառավարումը» ռազմավարության և 2011-2015 թվականների համար կառավարության կողմից ընդունված միջոցառումների ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակը Բագրատաշեն, Բավրա, Գոգավան սահմանակետերի արդիականացումն է, դրանց համապատասխանեցումը սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին։

Ծրագիրը նախատեսում է նորոգման աշխատանքներ և սահմանային անցակետերի վերազինում` Համաշխարհային առևտրային կազմակերպության չափանիշներին համապատասխան, սահմանային անվտանգության, հայ–վրացական սահմանով մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման դյուրացման նպատակով։ ՇԻնարարական աշխատանքները Հայաստանում սկսվել են դեռ 2011 թվականի աշնանը։

Արդիականացումից հետո էապես կդյուրացվեն սահմանի հատման ընթացակարգերը, կներդրվի «մեկ կանգառի» համակարգ։

Միաժամանակ, նախատեսվում է ընդլայնել միջգերատեսչական  համագործակցությունը, սահմանային համալիր կառավարման բնագավառում համապատասխան պետկառույցների հնարավորությունները, հաստատել տեղեկատվության օպերատիվ փոխանակում, ինչը թույլ կտա տեղայնացնել ԵՄ–ի լավագույն փորձը սահմանների համալիր կառավարման ոլորտում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img