Doing Business վարկանիշում Հայաստանի թռիչքաձև աճը լավագույններից է նրա ողջ պատմության ընթացքում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թռիչքաձև աճը, որ գրանցել է Հայաստանը Doing Business վարկանիշում, լավագույններից մեկն է նրա պատմության ընթացքում, ասաց Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած Doing Business-ի տարեկան վարկանիշում Հայաստանը բարձրացել է 12 կետով և այժմ զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը: Doing Business-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, նոր վարկանիշում Հայաստանը գտնվում է Նիդեռլանդների (31-րդ տեղ) և Բելգիայի (33-րդ տեղ) մեջտեղում՝ հետևում թողնելով Ֆրանսիային (34-րդ տեղ), Իսրայելին (38-րդ տեղ), Հարավաֆրիկյան Հանրապետությանը (38-րդ տեղ), Իսպանիային (44-րդ տեղ):

«Սա լավ ցուցանիշ է տարեկան կտրվածքով կտրուկ բարձրացման տեսանկյունից։ Կարծում եմ`այդ ցուցանիշը Doing Business–ի ողջ պատմության ընթացքում միակ կամ ամենալավ թռիչքաձև ցուցանիշներից մեկն է»,– երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ջրբաշյանը։

Նա միաժամանակ նշեց, որ այսպիսի արդյունքը կանխատեսելի էր։ «Նախորդ տարի մենք ասել ենք՝  քանի որ վերլոծությունը որոշակի բարեփոխծումների իրականացումից ավելի վաղ է կատարվել, հետևաբար, դրանց ամբողջ դրական արդյունքն արտացոլվել է նախորդ ցուցանիշում»,– պարզաբանեց նա։

«Այդ ինդիկատորը վկայում է, որ որոշակի բարեփոխումներ են իրագործվել, սակայն, արդյո՞ք, դրանք կունենան արկարաժամկետ ազդեցություն, կհանգեցնե՞ն տնտեսական բարեկեցության և զարգացման, կստեղծե՞ն ավելի նպաստավոր պայմաններ երկարաժամկետ ներդրումների համար, կախված է բազմաթիվ գործոններից»,– ասաց նա։

Ջրբաշյանն ավելացրեց, որ այս ցուցանիշը դրական ազդեցություն կունենա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ չարժե գայթակղվել այդ ցուցանիշով կամ «վերածել այն միակ ֆետիշի, որով կարելի է գրավել աշխարհը»։ «Բայց դրա ճիշտ և հմուտ օգտագործումը կարող է նպաստել դեպի երկիր արտասահմանյան ներդրողների ներգրավմանը»,– նշեց Ջրբաշյանը։

Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է մի շարք կատեգորիաներում, դրանցից են մասնավորապես «շինարարության թույլտվություն ստանալը» (46-րդ տեղ՝ անցած տարվա 49-ի փոխարեն), «էներգամատակարարման համակարգին միանալը» (101-րդ տեղ՝ 143-ի փոխարեն), «ներդրողների պաշտպանությունը» (25-րդ տեղ՝ 98-ի փոխարեն), «հարկումը» (108-րդ տեղ՝ 152-ի փոխարեն):

Միաժամանակ մի շարք կետերում գնահատականների նվազում է արձանագրվել: Մասնավորապես «ձեռնարկությունների գրանցում» կատեգորիայում Հայաստանը 10-րդ տեղից անցել է 11-րդ տեղ, «վարկավորում» կատեգորիայում 38-ից 40, «միջազգային առևտուր» կատեգորիայում՝ 106-ից 107-րդ տեղ:

Փոփոխություն չկա «սեփականության գրանցում» (4 տեղ), «պայմանագրերի կատարման ապահովում» (91), «անվճարունակության թույլտվություն» (63) կատեգորիաներում:

Ինչպես նշեց Մինասյանը, մի շարք ցուցանիշների նվազումը չի նշանակում, թե Հյաաստանը բարեփոխումներ չի իրականացրել այդ ուղղություններով, պարզապես «այդ ոլորտներում այլ երկրներն ավելի ակտիվ են եղել»։

Համաշխարհային կտրվածքով՝ Սինգապուրը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ առաջատարի դիրքը՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նրան են միացել գործարարության համար առավել բարենպաստ կանոնակարգեր ունեցող 10 տնտեսությունների ցանկում ընդգրկված երկրները՝ Հոնգ Կոնգի հատուկ վարչական շրջանը, Չինաստանը, Նոր Զելանդիան, Միացյալ Նահանգները, Դանիան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Կորեայի Հանրապետությունը, Վրաստանը և Ավստրալիան:

Հետխորհրդային տարածքի պետությունների թվում առաջատար հորիզոնական են զբաղեցնում Վրաստանը (9-րդ տեղ), Էստոնիան (21-րդ տեղ), Լատվիան (25-րդ տեղ), Լիտվան (27-րդ տեղ), Հայաստանը (32-րդ տեղ), Ղազախստանը (49-րդ տեղ), Բելառուսը (58-րդ տեղ), Ադրբեջանը (67-րդ տեղ), Ղրղըզստանը (70), Մոլդավիան (83), Ռուսաստանը (112), Ուկրաինան (137), Տաջիկստանը (141), Ուզբեկստանը (154):

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի երկրներն այս տարի ընդհանուր առմամբ առաջ են անցել Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից: Այսպիսով՝ ՏՀԶԿ անդամ-երկրներից հետո այդ տարածաշրջանը երկրորդն է աշխարհում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով:

Վարկանիշը եզրափակում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը:–0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img