ՎՏԲ-Հայաստան բանկը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն 2010 թվականի նոյեմբեր ամսից բանակցություններ են տարվում Ազգային ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Վաչիկի Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ քանի որ Բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները, 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ:

Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին և օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին:

Դատական վիճաբանություններից հետո ս.թ. սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-69 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img