Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահը բարձր է գնահատում Հայաստանի ԿԲ-ի ավանդը բանկային համակարգի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի շնորհիվ Հայաստանին հաջողվել է մեծ թռիչք կատարել բանկային համակարգի զարգացման ուղղությամբ, ուրբաթ հայտարարեց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային առաջին համաժողովի ընթացքում։

«Չեմ կարող չասել, թե որքան մեծ է ԿԲ–ի ավանդն անցած երկու տասնամյակի ընթացքում բանկային համակարգի զարգացման գործում։ Ինձ համար շատ հաճելի էր լսել, երբ ՌԴ ԿԲ ղեկավարությունը մի շարք հարցերում օրինակ էր բերում հայկական Կենտրոնական բանկը շուկայի զարգացման առաջատար ուղղության համատեքստում»,– ասաց նա։
Թոսունյանի խոսքով՝ ինչպես բանկային համակարգի, այնպես էլ առաջատար տեխնոլոգիաների և էլեկտրոնային վճարումների զարգացմանը կնպաստի նաև հանրապետության կառավարությունը։

«Հայաստանի կառավարությունն այսօր իր առջև ոչ միայն վճարումների, այլ նաև հարկային հաշվետվությունների և առհասարակ հանրապետության էլեկտրոնայնացման մակարդակի բարձրացման խնդիր է դնում»,– նշեց նա՝ ավելացնելով, որ այդ գործիքների օգտագործումը նպաստում է բյուրոկրատական քաշքշուկի և կոռուպցիայի նվազմանը։

«ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային առաջին համաժողովը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների համակարգի կողմից Հայաստանի ԿԲ–ի, ՌԲԱ–ի և IAMTN–ի (Դրամական փոխանցումների միջազգային ասոցիացիա) աջակցությամբ։

Համաժողովի աշխատանքին մասնակցում են տարբեր երկրների Կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, վճարային համակարգերի ներկայացուցիչներ, ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթյան խոշորագույն բանկերի, ինչպես նաև բանկային բիզնեսի համար տեխնոլոգիական լուծումներ տրամադրող ընկերությունների ղեկավարներ։

Համաժողովի հիմնական խնդիրն է դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացման հեռանկարների և տեխնոլոգիաների քննարկումը։ Աշխատանքի ընթացքում կդիտարկվեն օրենսդրական կարգավորման, բանկային վերահսկողության, ԱՊՀ, Վրաստանի և Մերձբալթիկայի երկրների տեղական օրենսդրությունների առանձնահատկությունների հարցեր և թափանցիկ և արդյունավետ շուկայի խթանման գործիքներ։ Համաժողովի առանձին թեմա կդառնա ՏՏ ինտեգրումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և նորարարական լուծումները դրամական փոխանցումների բնագավառում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img