Tue, 3 February
3.1 C
Yerevan
USD: 379.03 RUB: 4.95 EUR: 449.83 GEL: 140.75 GBP: 519.38

ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է աշխուժություն դրսևորել միջին բիզնեսի հատվածում. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ավելի ակտիվ աշխատել միջին բիզնեսի հատվածում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք շուկայում մեր բանկի աշխատանքի մասին, ապա գոյություն ունի որոշ հատված, որտեղ մենք, ցավոք, այդքան էլ արդյունավետ չենք աշխատել։ Մենք մեզ համար այդ հատվածը գնահատում ենք միջին բիզնեսը, և ընդհանուր առմամբ, ՎՏԲ խմբի ռազմավարությունն այդ հատվածում ավելի մեծ աշխուժություն դրսևորելն է»,– ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա լրագրողներին։

Գուսևն այդ կապակցությամբ նշեց, որ ՎՏԲ Բանկի դուստր ընկերությունների դեպարտամենտի գործընկերների հետ մշակվում են շուկայի այդ հատվածի հաջորդ տարվա առաջարկությունները։

«Սրանք կլինեն նոր և հետաքրքիր գործիքներ, և քանի որ դա շատ մրցունակ շուկա է, մենք կաշխատենք որոշումների ընդունման արագության և վարկառուի գնահատականի ու ռիսկերի նկատմամբ մոտեցումների ճկունության ուղղությամբ»,– ասաց նա։
Խոսելով մանրածախ վարկավորման մասին` գլխավոր տնօրենն ասաց, որ ՎՏԲ- Հայաստան Բանկը բիզնեսի բավական ուժեղ գիծ ունի այս սեգմենտում։

«Այժմ մենք դիտարկում ենք ևս մեկ գործիքով` մինի–վարկով սպառողական վարկավորման ոլորտ մտնելու հնարավորությունը»,– ասաց նա՝ զերծ մնալով մինչև տարեվերջ կոնկրետ ծրագրերի մասին խոսելուց՝ նշելով, որ այդ ամենն առայժմ մշակման փուլում է։

Գուսևը պարզաբանեց նաև, որ 1-3 մլն դոլար վարկերով միջին բիզնեսի առանձնահատկությունը ֆինանսական մենեջմենտի թույլ զարգացած լինելն է։

«Դա հանգեցնում է նրան, որ գոյություն չունի հաշվետվության թափանցիկ համակարգ, ինչը մեզ ստիպում է փոխել մեր ընթացակարգը, ավելի մեծ ռիսկեր վերցնել մեզ վրա և աշխատել դրանք նվազեցնելու ուղղությամբ»,– ասաց նա։
ՎՏԲ-Բանկի ավագ փոխնախագահ, դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինն իր հերթին ասաց, որ բանկը նոր ռազմավարության շրջանակներում ծրագրում է ակտիվորեն ծարգացնել ծառայությունների հատվածն ու նոր պրոդուկտներ ներդնել Հայաստանի շուկայում, որոնք արդեն հիմնականում իրականացվել են ինչպես Արևմուտքում, այնպես էլ, մասամբ, Ռուսաստանում։

«Նշեմ, որ մենք ծրագրում ենք ակտիվորեն զարգացնել պրոդուկտները ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ հատվածում, այդ թվում` ֆակտորինգ և այլ տեսակի պրոդուկտներ»,– պարզաբանեց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն՝ իր մեծությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ.-ի համեմատ աճել է ավելի քան 4,4 անգամ․ Պապոյան

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018թ․ 150 մլրդ դրամից 2025թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն՝ աճել է ավելի քան 4,4 անգամ

Մալդիվների փաթեթներ ու Apple սարքեր՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին(ՖՈՏՈ)

Հունվարի 30-ին ամփոփվեց Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է  անփոփոխ՝ սահմանելով 6.5%

2026 թվականի փետրվարի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,5%

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1.55 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան  են փոփոխվել. Կենտրոնական բանկ

2026 թ.-ի փետրվարի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, հունվարի 30-ի համեմատ, աճել է 0.39 կետով՝ հասնելով 379.03 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img