Սարգսյանի կարծիքով 2013 թվականը Հայաստանի համար բեկումնային կլինի էլեկտրոնային վճարումների զարգացման համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ քաղաքացիների մասնակցության ավելացման շնորհիվ 2013 թվականը Հայաստանի համար բեկումնային կլինի էլեկտրոնային վճարումների զարգացման համատեքստում:

«Առաջիկա տարիներին Հայաստանում բարեփոխումներ կանցկացվեն, որոնք կշոշափեն այդ սեկտորը: Առաջին հերթին, մենք հարկային սեկտորում ներդնում ենք էլեկտրոնային հաշվետվության համակարգ, ինչը ենթադրում է ընկերությունների ներկայացուցիչների էլեկտրոնային ստորագրությունների առկայություն»,- ուրբաթ «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ իրագործվող բարեփոխումների արդյունքում կտրուկ կբարձրանա համացանցից օգտվողների թիվը, որոնք էլեկտրոնային վճարումներ են կատարում, քաղաքացիների գրագիտության մակարդակը, ինչն ր հերթին լավ հիմք է էլեկտրոնային բանկինգի զարգացման ու դրամական փոխանցումների նոր միջոցներ իրականացնելու համար:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գիտատեխնիկական առաջընթացի զարգացումը, էլեկտրոնային վճարումների հասանելիության մեծացումը, էլեկտրոնային դրամապանակների ի հայտ գալ, համացանցի օգտագործման նոր հնարավորությունները մարտահրավերներ են բանկային համակարգի համար, որոնք պետք է հետևեն տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր ծառայություններ ներդնեն:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img