ՎԶԵԲ–ը նշում է Հայաստանի արտադրության աճը և մատնանշում է տնտեսության ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Տարածաշրջանային տնտեսական եռամսյակային հեռանկարները» իր նոր զեկույցում նշում է Հայաստանի արտադրության աճը և մատնանշում է տնտեսության ռիսկերը։

«Հայաստանում արձանագրվել է արտադրության ավելի մեծ աճ, ինչը հիմնականում մշակող արդյունաբերության ու հանքարդյունաբերության շնորհիվ է:  Իշխանությունները ֆինանսական կոնսոլիդացիա և կառուցվածքային բարեփոխումներ են իրականացնում ԱՄՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում»,– ասվում է զեկույցում։

ՎԶԵԲ–ի փորձագետները ենթադրում են, որ տնտեսությանն իրենց շարունակական նպաստն են բերում դրամական փոխանցումների մեծ ներհոսքը և զգալի պաշտոնական ֆինանսավորումը:

«Անմիջական ռիսկերը կապված են արտաքին միջավայրի անորոշության հետ, քանի որ երկիրը կախվածություն ունի դրամական փոխանցումներից և արտահանման կենտրոնացվածությունից»,– նշվում է զեկույցում։

Զեկույցի համաձայն` անցումային տարածաշրջանում աճը կնվազի` 2011թ. գրանցված 4.6 տոկոսից  հասնելով մինչև  2.7 տոկոս 2012թ., ապա 2013թ. աճի ցուցանիշները մի փոքր կբարձրանան` հասնելով 3.2 տոկոսի:

ՎԶԵԲ-ի տնտեսագետները համարում են, որ նոր Եվրոպայի երկրներին, հավանաբար, սպասվում է ևս մեկ դժվար տարի, մինչև որևէ իրական տնտեսական վերականգնման մեկնարկը:

Ըստ ՎԶԵԲ–ի փորձագետների` աճի դանդաղեցման գլխավոր պատճառը եվրագոտում շարունակվող ճգնաժամն է։ Այդ ճգնաժամի շարունակությունը նույնպես տարածաշրջանի երկրների տնտեսությունների համար առավելագույն ռիսկ է նաև հաջորդ տարում։

Ամեն դեպքում, Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից վերջերս ձեռնարկված գործողությունների շնորհիվ, ինչպես նաև նրանց կողմից հայտարարված բանկերի լիկվիդացման և համախմբման ուղղությամբ ՀՆԱ–ի աճին սպառնող միջոցառումները, խոչընդոտները և ռիսկերը մի փոքր նվազել են։

2012թ.–ի ՀՀ պետբյուջեի համաձայն՝ տնտեսական աճը նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ 2013թ.–ի ՀՆԱ–ի աճը` 6 տոկոսի մակարդակում։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2012թ.–ին Հայաստանում 4–4,5 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img