ՎՏԲ Հայաստան Բանկը վերագործարկել է բարեփոխված մասնաճյուղ Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը երեքշաբթի վերագործարկել է բարեփոխված մասնաճյուղը Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևը:

«Բարեփոխումը ներառել է ինչպես վերանորոգման աշխատանքներ, այնպես էլ գրասենյակի տեխնիկական հագեցվածություն, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը: Մասնավորապես, նորույթներից մեկը հերթերի կառավարման համակարգի ներդրումն է»,- ասաց ՎՏԲ Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը բացման արարողության ժամանակ:

Նա միաժամանակ հայտնեց, որ ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղերի բարեփոխումը շարունակվում է, և մոտ ժամանակներս կվերագործարկվեն մասնաճյուղեր Արմավիրում, Էջմիածնում, ինչպես նաև երեքը՝ մայրաքաղաքում:

ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևը նշեց, որ արտադրանքը, տեխնոլոգիաներն ու շահույթը բանկի համար վերջնական նպատակ չեն:

«Կարևոր է նշել, որ վերջնական նպատակը մեր հաճախորդների հարմարավետությունն է, և հատկապես այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Հայաստանի շատ քաղաքներում մասնաճյուղերի բարեփոխման նման մեծ ծրագիր», – ասաց Յակովլևը:

Նրա խոսքերով՝ բիզնեսի մոտ 70%-ը գտնվում է Երևանում, այդ պատճառով ցանցի բարեփոխումը սկսվել է մայրաքաղաքից, միաժամանակ ընտրվել են նաև խոշոր մարզերը, մասնավորապես Գյումրին, Արմավիրը և Էջմիածինը:

Նա նշեց, որ դա կարևոր է այն առումով, որ հայկական շուկայի բանկերի մեծ մասը առավելապես միտված է դեպի Երևան, իսկ մարզերում բիզնեսի զարգացումը «այնքան էլ արագ չի ընթանում, որքան կցանկանային բանկերը և բնակիչները».

«Եվ այդ պատճառով որոշում ընդունվեց ուշադրությունը կենտրոնացնել մարզերի զարգացմանը. Հաջորդ տարի մենք պատրաստ ենք մեծ ռեսուրսներ ներդնել այդ նպատակի համար», – ասաց Յակովլևը՝ չնշելով կոնկրետ գումար, քանի որ բանկի 2013թ. բյուջեն դեռևս հաստատված չէ:

Նա հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանի մարզերում կբարեփոխվի 16 խոշոր և 22 փոքր մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայումս բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img