ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թ. նոյեմբերի 6-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

2012 թ. հոկտեմբերին արձանագրվել է 1.2% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը բարձրացել է մինչև 3.4%՝ մոտենալով նպատակային ցուցանիշին:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները պահպանվում են: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ:

Այդուհանդերձ,  ցորենի միջազգային գների բարձր մակարդակի պահպանումը վկայում է  պարենային ապրանքների միջազգային շուկայում առկա հիմնարար լարվածության մասին: Վերջինս կշարունակի իր ազդեցությունն ունենալ ներքին գների վրա՝ դրսևորվելով «Հացամթերք» ապրանքախմբի գներում:

Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ արտաքին հատվածից հնարավոր են նաև էներգակիրների գնաճային ռիսկեր:

Խորհուրդը գնահատել է, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը շարունակում է մնալ չափավոր գնաճային` պայմանավորված մասնավոր սպառման, հետևաբար և տնտեսական աճի տեմպերի շարունակվող արագացմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

«Հաշվի առնելով վերջին ամիսներին 12-ամսյա գնաճի ցուցաբերած  վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները ներքին գների վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի փոփոխումից: Այդ պարագայում 12-ամսյա գնաճը առաջիկա ամիսներին կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի այդ մակարդակի շրջանակում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը իրականացնում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը կրճատելու գործընթացի վերջին փուլը` 4 տոկոսային կետից այն դարձնելով 3 տոկոսային կետ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img