ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթն 9 ամսում ավելացել է 3,2 անգամ՝ կազմելով 3,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի 9 ամիսվա արդյունքում կազմել է ավելի քան 3,8 մլրդ դրամ՝ 2011թ.-ի 1,2 մլրդ–ի դիմաց, ինչը նշանակում է, որ այդ ցուցանիշը աճել է շուրջ 3.2 անգամ: Այս մասին նշված է 2012 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում:

Ըստ ԿԲ-ի, վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2012թ.-ի հունվար– սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 15 մլրդ դրամ՝ շուրջ 5,3 մլրդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում: Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են 4,5 մլրդ դրամ՝ 7,5 մլրդ դրամի ոչ տոկոսային ծախսերի դեպքում: Արդյունքում, վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 9,6 մլրդ դրամ (2011թ.-ին՝ 7,3 մլրդ դրամ), իսկ զուտ ոչ տոկոսային վնասները՝ 3 մլրդ դրամ՝ 2011 թ.-ի 1,4 մլրդ դրամի դիմաց:

Հնարավոր կորուստներով դեպի պահուստ 7,5 մլրդ դրամի հատկացումների, ինչպես նաև դեպի պահուստ 5,7 մլրդ դրամի միջոցների վերադարձի արդյունքում ձևավորված զուտ հատկացումների ծավալը կազմել է 1,8 մլրդ դրամ՝ 2011թ.-ի 2,1 մլրդ դրամի դիմաց:
2012 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն և 90 մասնաճյուղ: ($1 – 407,30 դրամ է)  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img