Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2012թ.-ին 7,1% կկազմի. ԱԺ հանձնաժողովի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2012թ.-ին նախորդ տարվա համեմատ 7,1 տոկոս կկազմի, հինգշաբթի լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է ավելի քան 878,8 մլրդ դրամ՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,6 տոկոսով: Այս տարի պետբյուջեի կողմից նախատեսված է 4,2 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշ:

Ըստ Մինասյանի, 2013թ.-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 6,2 տոկոս:
«Եթե դիտարկեք ԱՊՀ երկրները, ապա որևէ երկիր չեք գտնի մեկը, որը ՀՆԱ-ի նման բարձր և դրական աճ ունենա և չունենա նավթ կամ գազ»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ նաև լուրջ նվաճումներ կան մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից:
«Դա վերաբերում է ոչ միայն գնաճին, թեպետ վերջին ամիսներին գնաճի ցուցանիշը կազմում է 3,4 տոկոս, իսկ տարին կեզրափակվի նախատեսված 4±1,5% ցուցանիշի սահմաններում»,- ասաց Մինասյանը: Ըստ նրա, հաջորդ տարի նույնպես գնաճի նման սահմաններ են նախատեսված:

Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանի պետբյուջեի նախագիծը 2013թ.-ին ՀՆԱ-ի լուրջ մակարդակ և մակրոտնտեսական ցուցանիշների բարձր կայունություն է ապահովում:

Ըստ նրա, հաջորդ տարի բյուջեի եկամուտները կավելանան 13 տոկոսով և կկազմեն 1 տրլն 31 մլրդ դրամ, ծախսերը կավելանան 10 տոկոսով և կկազմեն 1 տրլն 151 մլրդ դրամ, իսկ բյուջեի պակասուրդը կրճատվել է 13 մլրդ դրամով և կկազմի 119 մլրդ դրամ:
Նա արդյունավետ անվանեց պետբյուջեի նախագծի քննարկումները մշտական խորհրդարանական հանձնաժողովներում՝ նշելով, որ ընթացքում լուրջ հարցեր են բարձրացվել, ինչը հույս է ներշնչում, որ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկումների բարձր մակարդակ կապահովվի։ ($1 – 407,93 դրամ)  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img