Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2012թ.–ի III եռամսյակում նվազել է 10.3%-ով՝ հասնելով 84,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2012թ.–ի III եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 10.3%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 84,8 մլրդ դրամի։

Բանկերի 2012թ.-ի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 1,45 տրիլիոն դրամ՝ նախորդ եռամսյակին գրանցված 1,44 մլրդ դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 46,8%: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համախառն վարկային պորտֆելում շուրջ 25 տոկոսը կամ ավելի քան 39,7 մլրդ դրամը բաժին է ընկնում գյուղատնտեսության վարկավորմանը (2012թ.-ի երկրորդ եռամսյակում` 44,8 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են Արդշինինվեստբանկը (ավելի քան 7,3 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (շուրջ 4,3  մլրդ դրամ), ՊրոԿրեդիտ բանկը (շուրջ 3,9 մլրդ դրամ), Հայէկոնոմբանկը (ավելի քան 3,7 մլրդ դրամ),  և ՎՏԲ-Հայաստան Բանկը (շուրջ 3,6 մլրդ դրամ): Այս բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 7%, 5,3%, 15,1% և 2,5%:

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ` 458 մասնաճյուղով: ($1 – 408,91 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img