Դեֆոլտից չորս օր առաջ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանը մոտեցել է տեխնիկական դեֆոլտի: Երկրի պարտքային պարտավորություններից մեկը կարող է չիրականացվել ավելի վաղ, քան կարծում են եվրոպացի վարկատուները, գրում է  gazeta.ru-ն:

Նոյեմբերի 16-ին պետությունը կարող է բավարար գումար չունենալ պարտատոմսերի վճարումների մարման համար, մինչդեռ վարկատուները Հունաստանին տրվելիք հերթական աջակցության հաստատման վերջնական ժամկետը նոյեմբերի 27-ն են սահմանել: Այս շաբաթ լրանում է Եվրոպական կենտրոնական բանկում գտնվող 5 մլրդ եվրոյի պարտատոմսերի մարման ժամկետը: Կառավարությունը հույս ունի վճարման գումար ստանալ՝ երեքշաբթի աճուրդում պետպարտատոմսեր վաճառելով:

Բայց դրանց հիմնական գնորդները՝ հունական բանկերը, կարող են միայն 3,5 մլրդ եվրոյի արժեթղթեր ներգրավել, գրում է Financial Times-ը՝ հղում անելով երկու թոփ-մենեջերների, քանի որ առկա է միայն այդ գումարի ապահովում, որն ընդունում է ԵԿԲ-ն:

«Դրությունը շատ ծանր է… – ասում է բանկիրներից մեկը: – Ստիպված կլինենք այլ ուղիներ փնտրել՝ մնացածը հավաքելու համար»: Հունաստանն ունի դեֆոլտից խուսափելու ևս մեկ տարբերակ՝ «անցքը» փակելու համար օգտագործել միջոցների մի մասը բանկերի վերակապիտալիզացմանը հատկացված և Ֆինանսական կայունության հունական ֆոնդում գտնվող 3 մլրդ եվրոյից:

Կիրակի ուշ երեկոյան հունական խորհրդարանին հաջողվել է հաստատել 13,5 մլրդ եվրոյով առաջիկա երկու տարիներին բյուջետային ծախսերի կրճատումը, ինչի համար կպահանջվի կրճատել աշխատավարձերը և կենսաթոշակները, բարձրացնել հարկերը և կենսաթոշակային տարիքը, ինչպես նաև 2013 թվականին աշխատանքից ազատել ավելի քան 10 հազար պետական ծառայողների: Չնայած բնակչության ակտիվ բողոքներին՝ 300 պատգամավորներից 153-ը քվեարկել են նախագծի ընդունման օգտին: «Դա առավելություն է նախորդ շաբաթվա համեմատ»,- նիստի արդյունքներն է մեկնաբանել պատգամավորներից մեկը: «Կառավարությունը մեզ պարզապես շանտաժի էր ենթարկում՝ մեծամասնություն ստանալու համար… Նրանք ստում էին վարկի հատկացման վերաբերյալ»,- ասել է Սիրիզի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Թսիպրասը: Ֆինանսների նախարար Հանիս Ստուրնարասն ի պատասխան քննադատել է ընդդիմության կողմից առաջարկած ծախսերի ավելի մեղմ կրճատման առաջարկությունը, քանի որ այն «պայմաններ է ստեղծում անվերահսկելի դեֆոլտի համար, որը, եթե կատարվի, ապա սով և աղքատություն կբերի»:

Փաստաթուղթը պետք է ճանապարհ հարթի Եվրահանձնաժողովի կողմից վարկային աջակցության երկրորդ փաթեթից 31,5 մլրդ եվրոյի հերթական տրանշ ստանալու համար: Այդ փողերը 2012 թվականի փետրվարին վարկատուների կողմից հավանության արժանացած 130 մլրդ եվրոյի մի մասն են և պետք է փոխանցված լինեին 2012 թվականի օգոստոսին, բայց փախանցումը հետաձգվել է վարկատուների եռյակի ներկայացուցիչների կողմից անցկացված ստուգման արդյունքում բացահայտված նպատակային ցուցանիշներից Հունաստանի շեղման պատճառով:

Բայց մինչև նոյեմբերի 16-ն այդ գումարները ստանալը հավանական չի թվում: Վարկատուների շրջանում մինչև վերջին պահը միաձայն որոշում չկա:

Երկուշաբթի Բրյուսելում եվրագոտու ֆինանսների նախարարները 31,5 մլրդ եվրոյի հատկացման որոշման  հետ միասին պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն Հունաստանի համար վարկերի տոկոսադրույքների կրճատման և աջակցության այլ քայլերի վերաբերյալ: ԵԿԲ-ն կարող է բոլորովին հրաժարվել վարկերի եկամուտներից կամ շարունակել եկամուտ ստանալ, այնուհետև այն փոխանցել եվրագոտու երկրների ֆինանսների նախարարություններին, որ դրանք այդ միջոցները ետ ուղարկեն Հունաստան: Տոկոսադրույքների կրճատումն ամենավիճելի, բայց Հունաստանի պետական պարտքի կրճատման ամենաարդյունավետ քայլն է: Առայժմ տոկոսադրույքը ֆիքսված է պլյուս 150 բազիսային կետ (1,5%) միջբանկային տոկոսադրույքի մակարդակում: Ենթադրվում է հավելավճարը կրճատել մինչև 0,8 տոկոս: Այնուամենայնիվ, այդ քայլերն այնուհետև նաև պետք է հավանության արժանանան եվրագոտու յոթ օրենսդիրների կողմից: Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները դեմ են հանդես գալիս վարկերի տոկոսադրույքների կրճատմանը: Բացի այդ, վարկատուները դեռ վիճում են միմյանց հետ, թե որը կլինի Հունաստանի պետպարտքի չափը 2020 թվականին:

ԵԿԲ-ի կոշտ դիրքորոշումը նոյեմբերի 16-ի վճարումների վերաբերյալ եռյակի մյուս անդամների նկատմամբ ճնշում գործադրելու և պետպարտքի կրճատման ծրագրով որոշում ընդունելու փորձ է:
«Սա բացասական ազդանշան է… նշանակում է, որ Հունաստանի վերջին ջանքերը չգնահատվեցին»,- ասում է հույն բանկիրներից մեկը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img