Thu, 3 July
16.1 C
Yerevan
USD: 384.51 RUB: 4.89 EUR: 452.41 GEL: 141.37 GBP: 526.78

Daily Archives: Nov 12, 2012

Ոսկին Հայաստանում թանկացել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 12–ին 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի 1,5 մլրդ դրամ ծավալով AMGT26135135 թողարկման կարճաժամկետ պետական արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 12-ին կազմել է 409,5 դրամ

Ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին, նոյեմբերի 9-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,59 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 409,5 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանում հոկտեմբերի 26–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 410,02 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 12–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 410,02 դրամ է կազմել:

Հայաստանում բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը 3-րդ եռամսյակի վերջում կազմել է 2 683 հազար դրամ

Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթի ծավալը 2012 թվականի երրորդ եռամսյակում կազմել է միջինը 2 683 հազար դրամ (մոտ 6,6 հազար դոլար ՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական բանկի 406,25 դրամ փոխարժեքով): Նման տվյալներ են ստացվել առևտրային բանկերի 2012 թվականի երրորդ եռամսյակի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Դեֆոլտից չորս օր առաջ

Հունաստանը մոտեցել է տեխնիկական դեֆոլտի: Երկրի պարտքային պարտավորություններից մեկը կարող է չիրականացվել ավելի վաղ, քան կարծում են եվրոպացի վարկատուները, գրում է gazeta.ru-ն:

Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2012թ.–ի III եռամսյակում նվազել է 10.3%-ով՝ հասնելով 84,8 մլրդ դրամի

Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2012թ.–ի III եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 10.3%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 84,8 մլրդ դրամի։

ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 0,03%-ով` հասնելով 918,6 մլրդ դրամի

2012թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 0,03տոկոսով՝ հասնելով շուրջ 918,6 միլիարդ դրամի:

ՀՀ ԿԲ-ն թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ»

Հայաստանի Կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ», երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված բորսային գործարքների ծավալը $7,2 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա նոյեմբերի 5–9-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 7,2 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ կրճատվելով 9,4 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,7 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,7 մլն՝ 1 դոլարի դիմաց 407,15 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Վիճակագրական տվյալների և Հունաստանի տնտեսության մտավախությունների հետևանքով դոլարը եվրոյի նկատմամբ թանկացել է

Առքուվաճառքի տվյալները վկայում են, որ նախորդ շաբաթ կայացած առքուվաճառքների արդյունքում դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ` եվրագոտուց և ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների, ինչպես նաև Հունաստանին ֆինանսական աջակցության հատկացման հետ կապված հարցի լուծված չլինելու ֆոնին, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»: