GGF-ը հայկական Արարատբանկին 5 մլն դոլարի վարկ է տրամադրել էներգախնայող նախագծերի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Green for Growth (GGF) հիմնադրամը և հայկական Արարատբանկն ուրբաթ 5 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել էներգախնայողության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ:

Համաձայնագիրը ստորագրեցին Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և GGF Խորհրդի անդամ Միխայիլ Մորշելը:

«Համաձայնագիրն իր մեջ երեք բաղադրիչ է ներառում: Միջոցները կուղղվեն ֆիզիկական անձանց (տնային տնտեսություններին) վարկերի տրամադրմանն էներգախնայող ծրագրերի իրականացման, հայկական ձեռնարկություններին էներգախնայող սարքավորումների ձեռքբերման համար, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող ձեռնարկություններին»,- ասաց Օսիպյանը:

Ըստ նրա, ընդհանուր միջոցներից շուրջ 25 տոկոս կուղղվի ֆիզանձանց վարկավորմանը, 45-50 տոկոսը՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանը, իսկ մնացածը՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններին:

«Վարկերը կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, դրույքաչափերը կկազմեն 11-14 տոկոս: Ինչպես ցույց է տալիս փորձը, տվյալ ոլորտում վարկերի առավելագույն չափը չի գերազանցում 20 հազար դոլարը, համաձայնագրով նախատեսված շեմը կազմում է 50 հազար դոլար»,- հայտնեց Օսիպյանը:

GGF Խորհրդի անդամ Միխայիլ Մորշելն իր հերթին ընդգծեց, որ տվյալ համաձայնագրի շնորհիվ Արարատբանկը նոր պրոդուկտ կմշակի, ինչը թույլ կտա ընդլայնել բանկի հաճախորդների բազան։

«Համաձայնագիրը նաև նախատեսում է տեխնիկական աջակցության ցուցաբերում բանկին: GGF տեխնիկական աջակցության թիմն Արարատբանկի հետ համատեղ մշակում է էներգամատակարարման վարկավորման ռազմավարություն, ինչպես նաև մի շարք մասնագիտացված պրոդուկտներ»,- ասաց նա:

Մորշելը հայտնեց նաև, որ Արարատբանկի կողմից էներգախնայողության զարգացման վարկերի տրամադրումը թույլ կտա առնվազն 20 տոկոսով նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Արարատբանկի կապիտալը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14,9 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 84,1 մլրդ դրամ:

Բանկի ակտիվները 2012 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել են 98,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 48,7 մլրդ դրամ, իսկ ֆիզանձանց ժամկետային ավանդները՝ 17,3 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 2,9 մլրդ դրամ: Արարատբանկն այսօրվա դրությամբ ունի 43 մասնաճյուղ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img