Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը նոյեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում նվազել է 0,68%–ով և հասել 406,94 դրամի։ Մեկ շաբաթում առուվաճառքների ծավալը կազմել է 15,06 մլն ԱՄՆ դոլար, ինչը երկու անգամ շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջի փոխարժեքը նվազել է 0.65 տոկոսով և շաբաթ օրը` նոյեմբերի 17-ին, կազմել 408,38 դրամ։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը Հայաստանի արժույթի բորսայում նախկինի պես տատանվում է 405-410.0 դրամի միջակայքում։ Կայուն վիճակն, ըստ մեզ, պայմանավորված է ներդրողների ու բնակիչների կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև դևալվացիոն հանդարտ տրամադրություններով։

Առաջիկա շաբաթում ԱՄՆ դոլարը առուվաճառքի ընթացքում նվազելու բոլոր հիմքերն ունի կողմնային թրենդով։ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար օգնող մակարդակ կարող է դառնալ 405.0 նիշը։ Նվազումը կսահմանափակվի նաև պահպանվող ներքին կայուն պահանջարկով։

ԱՄՆ դոլարի անկմանը կօգնի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնման ծավալի նվազումը։ Իսկապես, Հայաստանի Կենտրոնական բանկի տեսության համաձայն, ներբանկային արժույթի շուկայում նախորդ շաբաթվա ընթացքում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքը 5.303 մլն դոլար է կազմել, ինչը 11.85 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Կարելի է ենթադրել, որ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում կլինի 406,0 – 411,0 դրամի սահմաններում։

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի արժեքը որոշվում էր FOREX արժույթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճել է 0,21%–ով` հասնելով 1,2735–ի, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։

Առևտրային շաբաթվա ընթացքում եվրոպական արժույթը կարողացավ ինչ-որ կերպ ամրապնդել դիրքերը, սակայն շարժն անվստահ էր եվրագոտուց ստացված թույլ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին։ Եվրագոտու ՀՆԱ–ի անկումը երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով արագացել է -0,5%–ից մինչև -0,6%։ ZEW ինստիտուտի կողմից Գերմանիայի գործարար ակտիվության ցուցիչը նոյեմբերին նվազել է մինչև -15,7` կանխատեսվող -10,0–ի փոխարեն։ Եվրագոտու արդյունաբերական արտադրության վերաբերյալ տվյալները նույնպես լավատեսություն չէին ներշնչում։

Շաբաթվա ավարտին եվրոն կրկին սկսեց նվազել` փաստացիորեն կորցնելով բոլոր նվաճած դիրքերը։ Այդ ֆոնին, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ դրամի աճի պատճառով կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,52%–ով և կազմեց 522,54 դրամ։

Առաջիկա շաբաթում եվրոյի դինամիկան աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, կպայմանավորվի ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված տնտեսական նորություններով։ Ամերիկյան նորություններից պետք է առանձնացնել գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի նախորդ շաբաթվա քանակին և բնակշուկայի հոկտեմբերյան տվյալները։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել Գերմանիայի ՀՆԱ–ի վերջնական տվյալները երրորդ եռամսյակի համար և IFO ինստիտուտի  կողմից Գերմանիայի գործարար լավատեսության ցուցիչը նոյեմբերի համար, ինչպես նաև եվրագոտու արտադրական սեկտորի գործարար ակտիվության ցուցիչի նախնական նոյեմբերյան տվյալները։

Եվրագոտուց սպասվող թույլ վիճակագրությունը կարող է ճնշում գործադրել միասնական եվրոպական արժույթի գնանշման վրա։ Միաժամանակ օվկիանոսից եկող թույլ տվյալները կօգնեն եվրոյի աճին։  Առաջիկա շաբաթվա ընթացքում FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքն է 1,2600-1,2800: Այդ կապակցությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 515 – 530 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազել էր 0,92 տոկոսով՝ հասնելով 12,97 դրամի: Դա պայմանավորված էր շաբաթվա սկզբին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ, ինչպես նաև հայկական դրամի աճով:

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու արժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Եվրագոտում պահպանվող անորոշությունը, ինչպես նաև օվկիանոսից սպասվող դրական տվյալները կարող են ռուբլու նվազման հանգեցնել։ Սակայն, եթե օվկիանոսից ստացած տնտեսական վիճակագրությունը ոչ այնքան լավատեսական լինի, իսկ եվրագոտուց ստացած վիճակագրությունը կանխատեսվածից լավը լինի, ռուբլին կարող է աճ գրանցել:

Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,85 – 13,15 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img