Հունաստանի պարտքը հնարավոր չէ մինչև 2020թ.-ը հասցնել ՀՆԱ-ի 120% -ի՝ առանց պարտքի մի մասի դուրսգրման

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանի պետական պարտքը հնարավոր չէ կրճատել մինչև 2020թ.-ը՝ հասցնելով ՀՆԱ-ի 120% -ի, մի մակարդակի, որը խելամիտ է համարում ԱՄՀ-ն, առանց եվրագոտու երկրների կողմից դրա մասնակի դուրսգրման, տեղեկացնում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով ЕК-ի և ԱՄՀ-ի մասնակցությամբ Եվրախմբի նիստի համար պատրաստված փաստաթղթին, որը մեկնարկել է երեքշաբթի և տևել է մինչև չորեքշաբթի գիշերը, հաղորդում է Փրայմը:

Հունաստանին վարկավորում են եվրագոտու երկրները և ԱՄՀ-ն: ԱՄՀ-ի` որպես միջազգային ինստիտուտի վարկերը չեն ավելացնում պետական պարտքի չափը: Վարկատուների շրջանում վեճ է ընթանում երկրի պարտքի կայունության վերաբերյալ, ինչն ուշացնում է դրան վարկի հերթական տրանշի հատկացումը: Ներկա պահին Հունաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 170 տոկոսը, նրա տնտեսությունը կրճատվում է սպասվածից ավելի ակտիվ տեմպերով:

Ռոյթերը հիշեցնում է, որ Գերմանիան նախկինում հայտնել էր, որ նման դուրսգրումն անօրինական կլինի:

Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է, որ երեքշաբթի Հունաստանի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման հույս ունի, սակայն ամեն դեպքում դրանում ամբողջովին համոզված չէ:

Փաստաթուղթը վկայում է, որ Հունաստանի պետական պարտքը կարող է իջնել ՀՆԱ-ի 120 տոկոսի միայն 2022թ.-ին՝ առանց դուրսգրումների: ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը նախորդ շաբաթ հերքել է ՀՆԱ-ի 120 տոկոսի նկատմամբ  երկրի պետական պարտքի ժամկետի նման ավելացումը, տեղեկացնում է գործակալությունը:

Առանց ճշգրիտ միջոցների Հունաստանի պետական պարտքը 2020թ.-ին կարող է կազմել ՀՆԱ-ի 144 տոկոսը:

Եվրախմբի առաջ Եվրահանձնակատար Օլի Ռենը լրագրողներին ասել է, որ դեֆոլտից Հունաստանը փրկելու մասնակիցները պետք է պատրաստ լինեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում երկրի պարտքային կայունությունն ապահովելու ուղղությամբ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img