«ԱրմենՏել» ՓԲԸ-ն և «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ-ն մարզերի բնակիչներին առաջարկում են տարաժամկետ պայմանով ձեռք բերել սմարթֆոններ և պլանշետներ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150 000 դրամ և ավել արժեքով և գնել այն տարաժամկետ պայմանով` առանց բանկ այցելելու»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

««ԱրմենՏել» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի համագործակցությունը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել սարքավորումների վաճառքը մարզերում, իսկ սպասարկումն` ավելի արագ և որակյալ: Բարելավելով սպասարկման որակը` մեր ընկերությունը հաշվի է առնում ժամանակակից  հեռախոսային շուկայի և համակարգչային տեխնիկայի նորարարությունները: Մենք մշտապես թարմացնում ենք հեռախոսների տեսականին և հրավիրում Հայաստանի մարզերի բնակիչներին օգտվել համագործակցության այս ծրագրից և ձեռք բերել ամենահայտնի ապրանքանիշերի    ժամանակակից պլանշետային համակարգիչ  կամ սմարթֆոն», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայտ ձևակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img