ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները երրորդ եռամսյակում կրճատվել են 6,3 տոկոսով` դառնալով 23,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 23,6 մլրդ դրամ` երրորդ եռամսյակում կրճատվելով 6,3 տոկոսով:

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների թվում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարն է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ն: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 7,3 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակում կրճատվելով 7,4 տոկոսով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում այս ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության շուրջ 31 տոկոսը:

Ըստ համախառն պարտավորությունների ծավալի` առաջատարների հնգյակում են նաև «Ռոսգոստրախ-Արմենիան»՝ ավելի քան 6,4 մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների 27,2 տոկոսը), «Ռեսոն»՝ ավելի քան 3,1 մլրդ դրամով (համախառն պարտավորությունների 13,1տոկոս) «Նաիրի Ինշուրանսը»՝ ավելի քան 2,7  մլրդ դրամ (տեսակարար կշիռը` 11,7 տոկոս) և «Գարանտ-Լիմենսը»՝ ավելի քան  1,9  մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 8,1 տոկոս):

Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների ավելի քան 91,2 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 7 ապահովագրական ընկերություն: ($1 – 406,37 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img