ԱՄՆ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի օրվա առուվաճառքների արդյունքում միասնական դինամիկա չցուցադրեցին` ԱՄՆ-ի բյուջետային խնդիրների շուրջ բանակցությունների վերսկսմանը սպասող ներդրողների մտավախությունների, ինչպես նաև Հունաստանին հերթական ֆինանսական օգնության տրանշ հատկացնելու վերաբերյալ Եվրախմբի առաջնորդների քննարկումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է 0,33 տոկոսով և կազմել 12967,37 կետ: NASDAQ բարձր տեխնոլոգիական ցուցիչն ավելացել է 0,33 տոկոսով՝ հասնելով 2976,78 կետի: S&P 500 լայն շուկայի ինդեսքը նվազել է 0,2 տոկոսով՝ մինչև 1406,29 կետ:

ԱՄՆ կոնգրեսը, որն աշխատանքի է վերադարձել Գոհաբանության օրվա կապակցությամբ հայտարարված ընդմիջումից հետո, կշարունակի բանավեճը հարկերի բարձրացման, երկրի պետծախսերի կրճատման ծավալների և ժամկետների շուրջ: Ինչպես հայտնել է կոնգրեսի բյուջետային կոմիտեն, բյուջեի պակասուրդի և պետական պարտքի կրճատման հարցերի չլուծված լինելը կհանգեցնի տնտեսության հետընթացի և գործազրկության՝ մինչև 9 տոկոսանոց աճի: CNN-ի հարցումների համաձայն, ամերիկացիների 67 տոկոսը բանակցությունների անհաջող ելքի համար կմեղադրեն հանրապետականներին, ոչ թե երկրի վերընտրված նախագահ Բարաք Օբամային:

«Չեմ զարմանա, եթե նրանք չկարողանան պայմանավորվածության հասնել մինչև հաջորդ տարի, սակայն նրանք, անկասկած, կփորձեն»,- կարծում է PNC Asset Management Group-ի ավագ ռազմավար Բիլ Սթոունը (Bill Stone), ում վկայաբերում է MarketWatch գործակալությունը:

Շուկայի մասնակիցները նույնպես սպասում են Եվրախմբի նիստի արդյունքներին, որը կրկին քննարկում է Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրման հարցը: Նախօրեին Spiegel ամսագիրը հայտնել է, որ ԵԿԲ-ն և ԱՄՀ-ն առաջարկում են անցկացնել Հունաստանի սուվերեն պարտքի՝ տարվա ընթացքում երկրորդ վերակազմավորումը, ինչն ուժեղացրել է շուկայի մասնակիցների մտահոգությունները:

Դրական են ԱՄՆ-ում, այսպես կոչված, «սև ուրբաթ» օնլայն-գնումների ծավալների տվյալները, դրանք առաջին անգամ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը և հասել 1,042 միլիարդ դոլարի, ինչը 26 տոկոսով շատ է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Փորձագետների կարծիքով, օնլայն-վաճառքների գագաթնակետը կարող է հասնել կիբերերկուշաբթի օրը (Cyber Monday)՝ նոյեմբերի 26-ին:

DJIA (Dow Jones Industrial Average) —30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշ:

S&P 500 (Standard and Poor’s 500 Index) —շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչ:

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation) — բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչ. -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img