Գնաճը Հայաստանում 2012 թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 3,6%–ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2012 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,6% է կազմել, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 5,8-տոկոսանոց, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 4,6-տոկոսանոց և պարենամթերքի՝ 3,8-տոկոսանոց աճով, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ 2012 թվականի հունվար-նոյեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102,5 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 101,9 տոկոս, ոգելից խմիչքի և ծխախոտի գների ինդեքսը՝ 105,1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104,5 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 102,1 տոկոս:

Միաժամանակ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1,4 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում պարենամթերքի գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) նույնպես աճել են 2,4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների ոլորտի սակագների աճը կազմել է, համապատասխանաբար, 0,5 և 0,1 տոկոս:

Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվության աճը 2012 թվականի հոկտեմբերին, 2011 թվականի հոկտեմբերի համեմատ, կազմել է 4,9 տոկոս:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2012 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի (±1,5%), իսկ ՀՆԱ աճը՝ 4,2 տոկոսի սահմանում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img